Մաթեմատիկա (հին հուն.՝ μάθημα՝ գիտություն, ուսումնասիրություն բառից), գիտություն է կառուցվածքների, հաջորդականությունների և հարաբերությունների մասին, պատմականորեն ձևավորվել և զարգացել է իրական առարկաները հաշվելու, դրանք չափելու և դրանց ձևերը նկարագրելու գործողությունների հիման վրա[1]։

Euclid (Raphael)
Մաս Մենդելբրո սեթ ֆրակտալից

Քաղվածքներ խմբագրել

  • Հույժ սիրելով համրողական արվեստը՝ խորհեցի թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում. մայր համարեցի այն բոլոր ուսմանց[2]։
Անանիա Շիրակացի
  • Անհնար է հզոր պետականություն առանց հզոր մաթեմատիկայի[3]։
Նապոլեոն Բոնապարտ
  • Մաթեմատիկան, որպես բնագիտության ու աստղագիտության հետ հաղորդակցվող գիտություն, գտնվում է այս երկուսի մեջտեղում, որովհետև բնագիտության նման նյութական է և աստվածաբանության նման ոչ նյութական[2]։
Դավիթ Անհաղթ
  • Չիք արքայական ճանապարհ դեպ երկրաչափություն[2]։
Էվկլիդես
  • Յուրաքանչյուր բնական գիտության մեջ այնքան ճշմարտություն կա, որքան նրանում մաթեմատիկա կա[2]։
Էմանուել Կանտ
Պլատոն
  • Ով մաթեմատիկոս չէ, թող չկարդա իմ գործերը[4]։
Լեոնարդո Դա Վինչի

Աղբյուրներ խմբագրել

  1. Britannica հանրագիտարան
  2. 2,0 2,1 2,2 2,3 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154. 
  3. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 32. 
  4. 4,0 4,1 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 155. 


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մաթեմատիկա հոդվածը նաև Վիքիպեդիայում: