Last modified on 1 Նոյեմբերի 2010, at 13:19

Մարա Բար Սրապիոն

Մարա Բար Սրապիոնը (լատիներեն՝ Mara Bar Serapion) ասորի ստոիկ փոլիսոփա և գրող, պատմության առաջին ոչ-հրեա և ոչ-քրիստոնյա անձանցից, որը նշել է Հիսուս Քրիստոսի մասին:

ՔաղվածքներEdit

  • Որդի՛ս, ջանադի՛ր եղիր, որպեսզի տիրապետես այն գիտելիքներին, որոնք անհրաժեշտ են ազատ մարդուն:[1]
  • Սրիկաները ցնծում են, իսկ առաքինի մարդիկ՝ տառապում:[1]
  • Մինչ մեկը ողբում է, մյուսը երգում է, երրորդը՝ հռհռում, չորրորդը՝ տանջվում հոգսից:[1]
  • Հոգով տրվիր իմաստության անսպառ գանձարանին, բոլոր առաքինությունների ակունքին: Նրա օթևանունում դու կարող ես հանգստանալ: Նա քեզ համար հայր ու մայր կլինի և կյանքիդ հավատարիմ ուղեկիցը:[1]
  • Նա, ով ընդունակ է թույլերին վշտացնել, ուժեղ է և դրանով էլ արտահայտվում է նրա ոգու ուժը:[1]
  • Թող մահկանացուներից խելոքագույնը մեզ ասի՝ ինչի՞ վրա կարող է հույս դնել մարդը, ինչու՞մ կարող է համոզված լինել և ի՞նչ կա աշխարհում մշտական:
    Հարստությու՞ն: Այն խլում են:
    Հայրենի՞ք: Այն կողոպտում են:
    Մեծությու՞ն: Այն ստորացվում է:
    Շքեղությու՞ն: Այն կորչում է:
    Գեղեցկությու՞ն: Այն թոշնում է:
    Օրենքնե՞ր: Դրանք փոփոխվում են:
    Աղքատությու՞ն: Այն արհամարհվում է:
    Երեխանե՞ր: Նրանք մահանում են:
    Ընկերնե՞ր: Նրանք դավաճանում են:
    Փա՞ռք: Նախանձը կանխում է այն:[1]

ԱղբյուրներEdit

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 (2002) Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան՝ Մտքի Հրավառություն։ Զանգակ-97 հրատարակչություն, 222։ ISBN 99930-2-263-2։