Վիկտոր Համբարձումյան

Վիկտոր Համբարձումյանը

Վիկտոր Համբարձումյանը (սեպտեմբերի 18, 1908 - օգոստոսի 12, 1996) եղել է հայ աստղաֆիզիկոս–գիտնական, ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հինադիրներից մեկը, ինչպես նաև Բյուրական աստղադիտարանի հիմնադիրը:

ՔաղվածքներEdit

  • 1990-ի սեպտեմբերի 9-ին, միանալով Զորի Բալայանին նա հացադուլ հայտարարեց՝ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ: Երկու օր անց ԽՍՀՄ նախագահ Մ. Ս. Գորբաչովը ուղերձով շնորհավորեց ակադեմիկոսի ծննդյան տարեդարձը եւ խնդրեց դադարեցնել հացադուլը: Շնորհավորանքի տեքստն ընթերցելով՝ Համբարձումյանը դիմեց թղթատարին.
    «Խնդրում եմ Միխայիլ Սերգեեւիչին փոխանցել, որ եթե ինքը խնդրում է դադարեցնել քաղաքական ձեռնարկումը, ապա կարող էր նշել նաեւ հացադուլ հայտարարած իմ ընկերների անունները: Թե չէ, մի տեսակ լավ չի ստացվում: Նրան նաեւ փոխանցեք, որ մենք կգնանք մինչեւ վերջ եւ որ անձամբ ես երբեք չէի դիմի նման ծայրահեղ միջոցի, եթե վստահ չլինեի իմ իրավացիությանը»:[1]
  • Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի:[2]
  • ...Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից:
    Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
    Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն:
    Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին:[3]

ԱղբյուրներEdit

  1. Մեծ Երրորդություն։ Վերստացված է՝ 2009-02-28 թվականին։
  2. (2001) Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան՝ Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան։ Զանգակ-97 հրատարակչություն, 30։ ISBN 99930-2-276-4։ 
  3. Ջուլիետա Գյուլամիրյան և Հիլդա Հարությունյան (2005)։ Մայրենի Գ. Տարրական դպրոցի Գ դասարան։ Թեհրան։ «Զանգակ-97» հրատարակչություն և Տպարան «Ալիք», 18։ 

Արտաքին հղումներEdit

Վիքիպեդիա
Վիքիպեդիան ունի հոդված, որը վերաբերում է՝
Last modified on 23 Հունիսի 2010, at 18:53