Բուլատ Օկուջավա
(Վերահղված է Булат Окуджаваից)
Բուլատ Շալվովիչ Օկուջավան (ռուս.՝ Булат Шалвович Окуджава, մայիսի 9, 1924 — հունիսի 12, 1997), հայ-վրացի ծագումով ռուս բանաստեղծ և երաժիշտ, և ռուսական «հեղինակի երգ» ոճի հիմնադիրներից է եղել։
Քաղվածքներ
խմբագրել- Կանգնեցեք աջից, անցեք ձախից[1]։
- Նախ մեղադրեք ինքներդ ձեզ, սովորեք այդ արվեստը։ Ոչ թե ուրիշի` այլ ձեր մեջ հաղթեք թշնամուն։ Միայն այդ դեպքում մարդ կդառնաք։
- Կյանքն ավելի երկար է, քան հույսը, բայց ավելի կարճ, քան սերը[2]։
- Լավավագույն ժամանակներն այն ժամանակներն են, որ կարող են գալ, սակայն չգիտես ինչու երբեք չեն գալիս[3]։
- Ամենքն ուզում են, որ ինչ-որ բան կատարվի, բայց բոլորը վախենում են, թե հանկարծ բան չպատահի։
- Մեր կյանքը` երիցուկ է դաշտում, քանի դեռ քամին չի փոկել[4]։
- Չէ՛, ամենքի վրա բախտը չի՛ սավառնում,
- Ու հաջողությունը չի՛ ժպտում բոլորին…
- Կեցցե՛ նա, ով մի օր կվերծանի կյանքի
- Ո՛չ թե նպատակը, այլ՝ խորհուրդը վերին[5]։
- Անծիր սրահ է կյանքը սպասման՝
- Մանկությունից մինչ ափը ծերության։
- Ապրելու ինչքա՛ն գիտություններ կան,
- Իսկ ելքը մեկն է, միշտ նո՛ւյնն անպայման[5]։
- Խի՛ղճ, ազնվությո՛ւն ու ապաշխարա՛նք-
- Ահա որն է մեր զորքը սրբազան։
- Դու ձեռքդ նրանց մեկնիր համարձակ.
- Քեզ կրակո՛ւմ իսկ կփրկեն նրանք[5]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 151. ISBN 99930-2-263-2.
- ↑ Афоризмы и цитаты Б. Окуджава
- ↑ Բուլատ Օկուջավա
- ↑ Николай нальет
- ↑ 5,0 5,1 5,2 Բուլատ Օկուջավա-90, «Գրական թերթ»