Մանուկ Աբեղյան

հայ գրականագետ, լեզվաբան, հասարակական գործիչ
(Վերահղված է Աբեղեան Մանուկից)

Մանուկ Աբեղյան (մարտի 17, 1865 — սեպտեմբերի 25, 1944), հայ հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, ակադեմիկոս, և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ։ Համարվում է ԽՍՀՄ-ում հայերենի նոր ուղղագրության հիմնադիր, որը ԽՍՀՄ-ում փոխարինեց հայերենի դասական ուղղագրության։

Մանուկ Աբեղյանի պատկերը 1965 թ. ԽՍՀՄ նամականիշի վրա

Քաղվածքներ

խմբագրել
  • Փոփոխութիւն, իմ կարծիքով, պէտք է, և կարելի է անել որոշ չափով. բայց եթէ որևէ փոփոխութիւն պիտի վերացնի մեր ուղղագրութեան միութիւնը և մեր երկու գրական լեզուներն իրարուց աւելի հեռացնի, աւելի լաւ է, որ չլինի։ Իսկ մինչ այդ, ձեռք պիտի քաշել ամէն հին ու նոր փոփոխութիւններից և դառնալ աւանդական ուղղագրութեանը։ Այս է ուղիղ ճանապարհը։
Դասական ուղղագրությունը նոր ուղղագրությամբ փոխարինելու մասին, «Արարատ» ամսագիր, 1913[1]
  • Անենք ամեն բան, ինչ որ կարող ենք մեր բազմամիլիոն ժողովուրդների հետ, ավելի ամրացնե՛նք թիկունքը և հաղթությունը մերը կլինի,– այդ մասին ոչ մի կասկած չկա,– մենք նորից կդառնանք մեր խաղաղ շինարարական աշխատանքին[2]։
Կոչ՝ ուղղված բոլոր գիտնականներին Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։

Քաղվածքներ Աբեղյանի մասին

խմբագրել
  • Մանուկ Աբեղյանը․․․ պրիզիդենտ էր․․․ նրան էինք հաշվետվություն ներկայացնում մեր բաժինների գործունեության մասին։ Խստապահանջ էր երկաթի պես, կորեկտ, ջանադիր, բարեխիղճ ու գործունյա։ Մենք հոգնում էինք, նա՝ ոչ։ Նա աշխատում էր հանգիստ, հաստատ և հիմնավորապես։ Նա ուսուցանում էր աշխատել, ներշնչում էր հարգանք ու ակնածանք դեպի գիտական ճշտությունը, գործի կատարման ստուգումը. ուսուցանում էր սիստեմ, մեթոդ, սեր դեպի գիտական աշխատանքն ու գիտությունը[3][4]։
Դերենիկ Դեմիրճյան։ Վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Մ․ Աբեղյանը Գրականության և արվեստի ինստիտուտի խորհրդի նախագահն էր։
  • Նա ընկավ հսկա կաղնու նման, և ծանր լռություն տիրեց անտառում։
Դերենիկ Դեմիրճյան։ Աբեղյանի մահվան մասին։
  • Խորին կսկիծով ընկալեցինք հայ գիտության և հայ ժողովրդի կրած ահռելի կորստի՝ մեծապատիվ Մանուկ Աբեղյանի մահվան գույժը[5]։
Հովսեփ Օրբելի։ Հեռագրում է Լենինգրադից՝ լսելով Աբեղյանի մահվան գույժը։
  • Մանուկ Աբեղյան։ Ի՞նչ էր մեզ համար նա. հայկական ավանդությունների մարմնացում, գիտնական բառիս ամենախորին իմաստով, անվախ, աննախապաշար… Հավերժ սիրելի Մանուկ Աբեղյան․․․ Մենք խորապես զգում ենք, որ քո շնորհիվ մեր ազգային-հոգեկան միջավայրը լցված է իմաստությամբ և հեղինակությամբ, լրջությամբ և վեհ նպատակների հետապնդումով[6]։
Ավետիք Իսահակյան։ Աբեղյանի գերեզմանին մահվան տարելիցի առնչությամբ։
  • Մ. Աբեղյանը «մտավորական մեծ ճիգի մարդ էր, որ կազմակերպել է մեր ազգային գիտակցությունը» հայ հոգևոր մշակույթի տարբեր բնագավառների նկատմամբ։
    Պատմական և հանրային մեծ ծառայություն է ասիկա հայ մշակույթին, որ փառքով պետք է արձանագրվի և անկորուստ մնա հայոց գրականության պատմության մեջ[7]։
Նիկոլ Աղբալյան
  • Մ. Աբեղյանի մեջ ներդաշնակ կյանքով ապրում են թե՛ մեծ լեզվաբանը, թե՛ մեծ գրականագետը, թե՛ մեծ բանագետը, իրենց արանքում տեղ տալով նաև մեծ պատմաբանին և մեծագույն տաղաչափագետին։ Ահա թե ինչու ոչ միայն կարող ենք, այլ պարտավոր ենք, հպարտությամբ նշել, որ հայագիտության բոլոր մեծ երախտավորների մեջ առայսօր Մ. Աբեղյանն է ամենաներդաշնակ, ավելի ճիշտ բառավ ասած՝ կատարյալ դեմքը[8]։
Պարույր Սևակ

Աղբյուրներ

խմբագրել
  1. Յարութիւն վաւերական-ուսուցողական շարժանկար
  2. (1941). «Մանուկ Աբեղյան». Գրական թերթ №21.
  3. Դերենիկ Դեմիրճյան (1954). "Հուշ-ելույթ Մ. Աբեղյանի մահվան տասնամյակին նվիրված երեկոյին". {{{booktitle}}}. Retrieved on 9 Սեպտեմբեր 2015. 
  4. Ս․ Հարությունյան (1970). Մանուկ Աբեղյան. կյանքն ու գործը. Երևան. էջեր 122. 
  5. Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան. Մ․ Աբեղյանի ֆոնդ. էջեր 268. 
  6. (1959). «Մանուկ Աբեղյան․ կենսագրական ակնարկ». Գրական թերթ №40.
  7. Ն. Աղբալյան (1950). Ամբողջական երկեր I, Գրական-քննադատական երկեր. Բեյրութ. էջեր 410-411. 
  8. Պ. Սևակ (1971). Պաշտոնական ընդդիմախոսություն Ս. Հարությունյանի «Մանուկ Աբեղյան» դոկտորական դիսերտացիայի մասին. Ս. Հարությունյանի անձնական արխիվ. էջեր 4-5. 


 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մանուկ Աբեղյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: