Ագռավ
Ագռավ (լատ.՝ Corvidae), ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիքի թռչուն։
Քաղվածքներ
խմբագրելԺողովրդական բանահյուսության մեջ
խմբագրել- Ագռավի բնից հավի ձու չես վերցնի[1]։
- Ագռավի թևերն են սև, կալվածատիրոջ՝ սիրտը[1]։
- Ագռավն ուզեց կաքավի նման քայլել, իր քայլքն էլ մոռացավ[1]։
- Ագռավն ուզեց սագին նմանվել, ոտքերը ցրտահարեց[1]։
- Ագռավն էլ է իր ձագերով հպարտանում[1]։
- Ագռավի համար իր ձագը սոխակ է[1]։
- Ագռավն ինչքան էլ լողանա, չի սպիտակի[1]։
- Ագռավն ագռավին հեռվից է տեսնում[1]։
- Ագռավներն ամեն տեղ սև են[1]։
- Ագռավն սև է, բայց միսը սպիտակ է[1]։
- Ագռավին վարդաջրով էլ լվանաս, չի սպիտակի[1]։
Գեղարվեստական գրականության մեջ
խմբագրել- Լսողությանս ինչ–որ տարօրինակ ձայներ էին հասնում՝ նման կռավոցի: Ես թաքնվեցի և շուտով մի ագռավ տեսա: Այս թռչունը սովորական ագռավից շատ մեծ էր: Նրա արձակած ձայները բավական գազանակերպ, նույնիսկ ականջի համար հաճելի էին: Նա նստել էր ծառի վրա ու կարծես ինքն իր հետ խոսում էր: Նրա ձայնում ես ինը դայլայլ հաշվեցի: Թռչունը, ինձ տեսնելով, վախեցավ: Թեթևորեն տեղից պոկվեց ու հետ թռավ[2]:
Ծանոթագրություններ
խմբագրել