Աղվես, շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն։

Քաղվածքներ

խմբագրել
  • Աղվեսը հավաբնին ղարավու՞լ (պահապան)[1]։
  • Աղվեսը հավին ասաց.«Աչքդ լույս, քեզ տղա է էլել»։ Շնորհակալ եմ-, ասաց հավը, -միայն թե ինձանից հեռացիր[1]։
  • Աղվեսի հնարքը հավի գլխին ա[1]։
  • Աղվեսը մարագում ձագ է հանել՝ մեր թազու (շան) հեզությունից է[1]։
  • Աղվեսի մռութը (դունչը) խաղողին չհասավ, ասաց՝ խակ է (թթու է)[1]։
  • Գիտուն աղվեսը երոկւ ոտով թակարդ կընկնի[1]։
  • Պըտըրող (որոնող) աղվեսը մեռած առյուծեն աղեկ է (լավ է)[1]։
  • Աղվեսի վկան իր պոչն է։ //Աղվեսը իր պոչը վկա կբռնե[1]։
  • Աղվեսի փախուստը մինչև մորթեգործի խանութն է[1]։
  • Կալ մտնող աղվեսը արյունն աչքի տակ կառնի[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Առածների ժողովածու։ Հայկական առածներ և ասացվածքներ։ Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2013, ISBN 978-9939-60-174-8


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Աղվեսներ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք աղվես բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։