Աղքատություն
Աղքատություն, աղքատ լինելը, աղքատ վիճակ[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Աղքատը նա չէ, ով ոչինչ չունի, այլ նա, ով չի աշխատում[2]։
- Աղքատ ճանապարհորդին նույնիսկ ահեղ ավազակը սարսափելի չէ[2]։
- Ես ողորմություն չեմ տալիս, ես այնքան էլ աղքատ չեմ դրա համար[3]։
- Ի՞նչ ունեմ ձեզ տալու, լավ է թողեք՝ շտապով հեռանամ, որ ձեզնից ոչինչ չառնեմ[3]։
- Մի՛ մոռանա աղքատության մասին. հիշելը փող չարժե[3]։
- Միայն նա է իսկապես աղքատ, ով ո՛չ խելք ունի, ո՛չ էլ ուժ[3]։
- Բ. Շտեռնաու
- Աղքատին սփոփում է հույսը, ժլատին՝ ունեցվածքը, դժբախտին՝ մահը[3]։
- Աղքատությունը մարդուն փորձության է ենթարկում[3]։
- Ով սարսափում է աղքատությունից, նա արժանի չէ հարստության[3]։
- Աղքատին խրատ տվողները շատ են, հաց տվողները՝ քիչ[3]։
- Աղքատությունն իմաստունին էլ է ընկճում[3]։
- Աղքատն իր խելքից է աղքատ[3]։
- Մարդը հարուստ է կամ աղքատ է ոչ թե իր ունեցվածքով, այլ իր ներքին բովանդակությամբ[3]։
- Բարեգործ աղքատը ավելի լավ է, քան չար հարուստը[4]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 46.
- ↑ 2,0 2,1 2,2 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 12։
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 13։
- ↑ Թևավոր Խոսքեր, «Խորհրդային գրող», Երևան 1989, 113 էջ։