Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները

Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները (անգլ.՝ The Seven Habits of Highly Effective People), ամերիկացի դասավանդող, հեղինակ և գործարար Սթիվեն Քովիի գիրքը, որը հրատարակվել է 1989 թվականին[1]։ Գրքի հայերեն թարգմանությունը լույս է տեսել 2018 թվականին[2]։

Քաղվածքներ գրքից

խմբագրել
  • Այսօր ես այսպիսին եմ ինչպիսին կամ` իմ երեկվա արած ընտրության շնորհիվ[3]։
  • Հաջողակ մարդիկ սովորություն ունեն անել այն, ինչը անհաջողակներն անել չեն սիրում։ Բոլորովին պարտադիր չէ, որ հաջողակ մարդկանց դուր գա այդ բանն անելը, սակայն նրանք իրենց զգացմունքները ենթարկում են իրենց խնդիրներին[3]։
  • Արդյունավետ մարդը մտածում է ոչ թե խնդիրներով, այլ հնարավորություններով[3]։
  • Իմանալ և չանելը` նույնն է, ինչ չիմանալը։ Կարողանալ և չանելը` նույնն է, ինչ չկարողանալը[3]։
  • Կցանես միտք, կհնձես արարք, կցանես արարք, կհնձես սովորույթ, կցանես սովորույթ, կհնձես բնավորություն, կցանես բնավորություն, կհնձես ճակատագիրդ[3]։
  • Նա, ով լավ տիրապետում է մուրճին, հակված է կարծելու, որ իր շուրջը բոլորը մեխեր են[3]։
  • Չկա ավելի լավ ներդրում, քան ներդրումը քո ուժերի ու զարգացման մեջ[3]։
  • Մի մարդ անտառում տեսավ փայտահատի, ով մեծ դժվարությամբ ծառ էր կտրում՝ բոլորովին բութ սղոցով։ Նա հարցրեց փայտահատին.
– Այդ ի՞նչ եք անում։
– Ծառ եմ կտրում, արդեն հինգ ժամ։
– Իսկ ինչո՞ւ կանգ չեք առնում և չեք սրում սղոցը։
– Ինչ է, կու՞յր եք, չեք տեսնում որ ժամանակ չունեմ։ Ես պետք է սղոցեմ[3]։

Քաղվածքներ գրքի մասին

խմբագրել
  • Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքն այսօր նույնքան կարևոր և արդիական է, որքան քսան տարի առաջ՝ առաջին անգամ հրատարակվելու ժամանակ։ Կարևոր չէ՝ «Ֆորչուն 500»-ի ցուցակում ընդգրկված մեծ կազմակերպություն ես ղեկավարում, թե առաջին քայլերն ես անում բիզնեսում, «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում քննարկվող սկզբունքները մնայուն և համընդհանուր ճշմարտություններ են ներկայացնում քեզ՝ արժեքների վրա հիմնված արդյունավետ առաջնորդության համար։ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը պարտադիր պետք է կարդան բոլոր նրանք, ովքեր ձգտում են հասկանալ, թե ինչպես ոգեշնչել և մոտիվացնել մյուսներին։ Այն մինչև այսօր դեռ մնում է մեր ժամանակի ամենակարևոր բիզնես գրքերից[4]։
Քևին Թըրներ, Մայքրոսոֆթի գործադիր տնօրեն
  • «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքն այս պահին դեռ բոլոր ժամանակների ամենալավ վաճառվող՝ բեսթսելլեր գրքերից է[5]։
«Ֆորչուն» ամսագիր
  • «7 սովորույթները» շատերիս է ուղղորդել բիզնեսի աշխարհով մեր ճամփորդության ընթացքում։ Պարզ, բայց անհավատալիորեն արդյունավետ։ Հիանալի ուղեցույց ցանկացած սկսնակ առաջնորդի համար[6]։
Մեգ Վիթմեն, «Հյուլիթ Փեքարդ»-ի գործադիր տնօրեն
  • Քովին Դեյլ Քարնեգիից հետո ԱՄՆ բիզնեսը ցնցած ինքնակատարելագործման ամենաթեժ խորհրդատուն է[6]։
«Յու-Էս-Էյ Թըդեյ»
  • Այս գիրքը այնպիսի խորաթափանց ճշմարտություն է պարունակում մարդկային բնույթի մասին, որ սովորաբար միայն գեղարվեստական գրքերում ես գտնում։ Վերջում կզգաս, որ ոչ միայն դու ես ճանաչում Քովիին, այլև ինքն էլ քեզ է ճանաչում[7]։
Օրսոն Սքոթ Քարդ, «Հյուգոյի անվան» և «Նեբուլա» մրցանակակիր
  • Այսօրվա մրցակցային աշխարհում մեզ վրա դրված բոլոր պարտականությունների, ժամանակի, ճանապարհորդության, աշխատանքի և ընտանիքի պահանջների հետ միասին մեծ առավելություն է Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները»-ին դիմելու հնարավորություն ունենալը[7]։
Մարի Օզմոնդ
  • «7 սովորույթները» իր մեջ պարփակում է մնայուն սկզբունքներ, որոնք կարող են ցանկացած ընկերության տանել հաջողության[7]։
Թոնի Շեյ, «Երջանկություն առաքելով» Նյու Յորք Թայմզի բեսթելլերի հեղինակ, Zappos.com կորպ․ գործադիր տնօրեն
  • Սթիվեն Քովիի նորարական գիրքը շարունակում է ուղղորդել և ոգեշնչել միլիոնավոր մարդկանց։ Նա համոզիչ կերպով ցույց է տալիս, որ անձնական արդյունավետության ձևավորումը կարող է դեպի երջանկություն տանող ճանապարհի վրա դնել նրանց և օգնել առաջ բերել փոփոխություններ, որոնք աշխարհն ավելի լավը կդարձնեն[8]։
Ռոզաբեթ Մոս Քանթեր, «Երբ հսկաները պարել են սովորում», «Ինքնավստահություն․ ինչպես է սկսվում և ավարտվում հաղթանակների ու պարտությունների շարքը» գրքերի հեղինակ, «Հարվարդ բիզնես ռիվյու» ամսագրի խմբագիր
  • Հրաշալի սովորույթներից մեկը, որ կարող ես ձևավորել, Սթիվեն Քովիի իմաստությունը սովորելն ու յուրացնելն է։ Նա իր ասածին համահունչ է ապրում, և այս գիրքը կարող է օգնել քեզ մշտապես «Հաղթողների շրջանում» լինել[9]։
դոկտոր Դենիս Վեյթլի, «Հաղթելու հոգեբանությունը» գրքի հեղինակ
  • Այս գիրքը՝ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները», բացել է աշխարհի աչքերը մի ազատագրող ճշմարտության հանդեպ, որ մեր մտածելակերպը տարօրինակ խաղեր է խաղում մեր գլխին։ Մենք աղքատ ենք, քանի որ կարծում ենք, թե աղքատ ենք։ Դոկտոր Քովին սովորեցրել է մեզ, որ մեր կյանքը փոխելու բանալին ինքներս մեր մասին ունեցած մտածելակերպի փոփոխությունն է, գիտակցելը, որ յուրաքանչյուրս անսահման հարուստ ենք ներուժով և հնարավորություններով[10]։
Մուհամեդ Յունուս, 2006 թ․ Նոբելյան մրցանակակիր
  • Որպես հիմնարար գործ՝ Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքն աշխարհի միլիոնավոր մարդկանց դրդել է աշխատանքում և տանը իրենց լավագույն ես-ը դրսևորելուն։ Այն դիմակայել է ժամանակի փորձությանը՝ լինելով մերօրյա ամենակարևոր գրքերից մեկը[11]։
Ինդրա Նույի, «Պեպսի Կո» ընկերության գործադիր տնօրեն
  • Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» վիթխարի ուղղություն է տվել «Մարիոթ» կազմակերպությանը յոթանասունչորս երկրների իր գործընկերների կառավարումը կազմակերպելիս։ Նրա խրատներն օգնել են մեզ բեկումնային առաջատարության հասնել հյուրընկալության ոլորտում[12]։
Ջ․ Վ․ Մարիոթ Կրտսեր, Մարիոթ ինթերնեյշընըլ կորպորացիայի նախագահ և գործադիր տնօրեն

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The 7 Habits of Highly Effective People" author, Stephen Covey, dies։
  2. Սթիվեն Ռ․ Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյան (2018). Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները. Երևան: Էդիթ Պրինտ. էջեր 552. ISBN 978-9939-75-217-4. 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 ՍԹԻՎԵՆ ՔՈՎԻ. ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԱՐԴԿԱՆՑ 7 ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԸ (2016-01-18)։ Վերստացված է՝ 2018-03-03։
  4. Սթիվեն Ռ․ Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյան (2018). Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները. Երևան: Էդիթ Պրինտ. էջեր 3. ISBN 978-9939-75-217-4. 
  5. Սթիվեն Ռ․ Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյան (2018). Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները. Երևան: Էդիթ Պրինտ. էջեր 4. ISBN 978-9939-75-217-4. 
  6. 6,0 6,1 Սթիվեն Ռ․ Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյան (2018). Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները. Երևան: Էդիթ Պրինտ. էջեր 5. ISBN 978-9939-75-217-4. 
  7. 7,0 7,1 7,2 Սթիվեն Ռ․ Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյան (2018). Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները. Երևան: Էդիթ Պրինտ. էջեր 10. ISBN 978-9939-75-217-4. 
  8. Սթիվեն Ռ․ Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյան (2018). Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները. Երևան: Էդիթ Պրինտ. էջեր 12. ISBN 978-9939-75-217-4. 
  9. Սթիվեն Ռ․ Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյան (2018). Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները. Երևան: Էդիթ Պրինտ. էջեր 14. ISBN 978-9939-75-217-4. 
  10. Սթիվեն Ռ․ Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյան (2018). Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները. Երևան: Էդիթ Պրինտ. էջեր 18. ISBN 978-9939-75-217-4. 
  11. Սթիվեն Ռ․ Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյան (2018). Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները. Երևան: Էդիթ Պրինտ. էջեր 19. ISBN 978-9939-75-217-4. 
  12. Սթիվեն Ռ․ Քովի, թարգմանությունը՝ Ալինա Միրզոյան (2018). Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները. Երևան: Էդիթ Պրինտ. էջեր 23. ISBN 978-9939-75-217-4.