Անահիտ Քնարյան

հայ բանաստեղծուհի

Անահիտ Գրիգորի Քնարյան (մարտի 16, 1948, Գառնի, Կոտայքի մարզ, Հայաստան), հայ բանաստեղծուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (1984)։

Քաղվածքներ խմբագրել

  • Օ, մայր բնություն,
Փառք քո արգանդի բեղուն խորհրդին։
Ծնրադիր հոգով
Ես իմ տաք արյան աղոթքն եմ խնկում բագինիդ առաջ
Ու իմ մարմինը
Պարզում եմ ահա վայրի տարերքիդ[1]։
  • Սիրո բերկրանքն է խփում սրտիս.
-Երանության գլխապտույտ...
Մի կարմիր դող կա մեր մատներում,
Կարմիր մի դող,
Մենք չգիտենք՝ ի՞նչ ենք կորցնում,
Ի՞նչ ենք գտնում...[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Զարկերակ», «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1980։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անահիտ Քնարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: