Աշոտ Նադանյան
հայ շախմատիստ
Աշոտ Նադանյան (սեպտեմբերի 19, 1972, Բաքու), հայ շախմատիստ, միջազգային վարպետ (1997), Հայաստանի վաստակավոր մարզիչ (1998), ՖԻԴԵ-ի մարզիչ (2007)։
Քաղվածքներ
խմբագրել- Մարզիչը վերամբարձ կռունկ է, աշակերտը՝ կառուցվող շենք։ Նույնիսկ կռունկից վեր բարձրանալով շենքը նրա կարիքն ունի, եթե ցանկանում է դառնալ երկնաքեր։
- Նա այնքան էր սիրում ոչ-ոքիներ անել, որ նրան անվանում էին շախՊատիստ։
- Նստատեղի մկաններն են, որ շախմատը սպորտ են դարձնում։
- Շախմատի դպրոցներում երեխաները դաստիարակված են և ուսուցիչների աթոռներին կոճգամներ չեն դնում։ Դրա փոխարեն նրանք օգտագործում են փղերն և արքաները։
- Շախմատում երկու դժբախտություն կա՝ սև գույնը և հուշումները։
- Ցայտնոտը ցուգցվանգից տարբերելը հեշտ է։ Դժվար է դրանց մեջ չհայտնվելը։
- Եթե լռությունն իրոք ոսկի լիներ, շախմատիստները միլիոնատերեր կլինեին։
- Շախմատային տախտակի վրա էջն ու ներքնաձիգը նույն երկարությունն ունեն՝ ութ վանդակ։
Աղբյուրներ
խմբագրել- Գագիկ Հովհաննիսյան, ed (2012). Շախմատային Հայաստան, No. 25. էջ 15.
- Գագիկ Հովհաննիսյան, ed (2012). Շախմատային Հայաստան, No. 26. էջ 11.