«Առաքյալը», Մուրացանի վիպակներից։ Վեպում Մուրացանը կերտել է բազմաթիվ կերպարներ։ Պետրոս Կամսարյանը, նրա մայրը, Մոսին, Սային, Խոջան, Պետին, տեր Վանին ունեն ռեալիստական նկարագրեր։

«Նոյի ագռավ» և «Առաքյալ» ստեղծագործությունների ընդհանուր հրատարակման գրքի շապիկը

Քաղվածքներ

խմբագրել
  • Մեր գեղցին էլ որ կա, մեշի ծառ ա, քոթուկը խաստ, քոքերը ղայիմ, համա բարը քարճին ա...
  • Էն որ թորգեն, խարիր տարի կապրի, հմեն վախտ էլ պստիկ-պստիկ չոր ու ցամաք քարճիճ կտա, համա թե մեբարի ձեռ նրա ճղերը կտրի եւ վրեն պատվաստի մալաչի դալար չվիր, կտենաս մե էրկու տարուց հետո էդ քարճինին ծառը մալաչի տանձեր կբերի, խամով, խոտով, ու կերածդ վախտն էլ բերանիդ ջուրը կերթա...
  • Գյուղերում արտաքո կարգի մի դեպք պատահած ժամանակ, ուրախության առիթով լինի այդ, թե տխրության, գյուղացիք սովոր են խռվիլ այն տան բանը, ուր դեպքն է պատահել, և հետաքրքրվիլ նրանով՝ իփր սեփական գործով։
  • Դատարանը սուտ չի խոսիլ...
  • Անտանելի ժամերի հետ միասին, վերջապես, անցավ և անձրևը, դադարեց քամին, և աղոթարանն սկսավ հետազոտե պարզվիլ ու բացվիլ։

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել