Առյուծ, կատուների ընտանիքին պատկանող խոշոր և ուժեղ գիշատիչ, կաթնասուն գազան՝ կարճ դեղնավուն մազերով[1]։

Առյուծ

Աղբյուրով

խմբագրել
  • Առյուծը վանդակի մեջ էլ առյուծի սիրտ ունի[2]։
Եղիշե
  • Առյուծի ձագին չտեսած մի՛ արհամարհիր[3]։
Մատթևոս Ուռհայեցի

Առանց աղբյուրի

խմբագրել
  • Ամեն առավոտ Աֆրիկայում՝ մի համույր է արթնանմում։
Նա գիտի, որ պիտի վազի ամենաարագ առյուծից ավելի արագ կամ կսպանվի։
Ամեն առավոտ մի առյուծ է արթնանում։
Նա գիտի, որ ամենակամաց համույրից ավելի արագ վազի կամ սովից կմեռնի։
Չի տարբերում, որ դու առյուծ ես թե համույր։
Երբ արևը բարձրանմում է՝ ավելի լավ է սկսես վազել։
Աֆրիկական առած
  • Առյուծը այլ բնույթի կենդանի է, որի խառնվածքն ու բնակության միջավայրը սովորաբար սխալ է մատուցվում մեզ գրական ստեղծագործություններում։ Անգլիացիները «ջունգլիների արքա» են կոչում նրան, խեղճ առյուծին ուղարկելով այնպիսի վայր, որը չափազանց խոնավ է նրա համար․ իսկ գերմանացիները, իրենց հատուկ լրջմտությամբ, ընկնում են մի այլ ծայրահեղության մեջ, և դժբախտ կենդանուն ուղարկում անապատ։ Գերմաներեն «առյուծ» այդպես էլ նշանակում է՝ «անապատի արքա»։ Իրականում առյուծը նախընտրում է երջանիկ միջինը և ապրում է տափաստաններում ու սավաննաներում։ Այդ կենդանու կեցվածքի վեհությունը, որի համար էլ նա ստացել է իր մականվան երկրորդ մասը, պարտական է հասարակ մի հանգամանքի․ մշտապես խոշոր սմբակավորներ՝ բաց լանդշաֆտներում ապրող կենդանիներ որսալով, առյուծը վարժվել է դիտել ընդարձակ տարածություններ, անտեսելով այն ամենը, ինչ շարժվում է առաջին պլանում։
 
«Գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները։
  • Գերության մեջ առյուծը շատ ավելի քիչ է տառապում մտավոր զարգացվածությամբ իրեն հավասար մյուս կաթնասուններից այն պատճառով, որ նա մշտական շարժման մեջ գտնվելու պակաս ցանկություն ունի։ Կոպիտ ասած, «գազանների արքան», ընդհանրապես, ավելի ծույլ է, քան մյուս կենդանիները, և նրա անբանությունը պարզապես նախանձելի է թվում։ Ապրելով բնական պայմաններում, առյուծը ընդունակ է կտրել անցնել վիթխարի տարածություններ, սակայն նա, հավանաբար, այդ անում է սոսկ քաղցի ազդեցության տակ, և ոչ թո ներքին որևէ այլ դրդապատճառներից։ Այդ իսկ պատճառով գերության մեջ գտնվող առյուծին հազվադեպ կարելի է տեսնել վանդակում անհանգիստ ետ ու առաջ քայլելիս, մինչդեռ գայլը կամ աղվեսը ժամեր շարունակ անընդհատ դես ու դեն են շարժվում։ Իսկ եթե շարժում կատարելու զուսպ պահանջը երբեմն ստիպում է առյուծին ետ ու առաջ անել բանտի ողջ երկայնքով, ապա նույնիսկ այդպիսի պահերի գազանի շարժումները ավելի շուտ ետ-աշյա զբոսանքի բնույթ են կրում և բացարձակապես զուրկ են այն մոլեգին շտապողականությունից, որ բնորոշ է շնազգիների ընտանիքի բանտված ներկայացուցիչներին, որոնք մշտապես անհաղթահարելի պահանջ ունեն մեծ տարածություններ անցնելու։ Բեռլինի կենդանաբանական այգում անապատից վերված ավազով ծածկված ու դեղնավուն կոպիտ ժայռաբեկորներով մի յսկայական փարախ կա, սակայն պարզվում է, որ այդ թանկարժեք կառույքը զգալիորեն անօգտավետ է։ Կենդանի առյուծները այնքան ծույլորեն են պառկում այդ ռոմանտիկ միջավայրում, որ կենդանիների խրտվիլակներով լանդշաֆտի վիթխարի մոդելը հաջողությամբ կարող էր ծառայել նույն նպատակին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ա․ Ս․ Ղարիբյան (1969). Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան. հատոր Ա. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների ակադեմիա. էջեր 180. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 7. ISBN 99930-2-276-4. 
  3. Թևավոր խոսքեր, Երևան, «Խորհրդային գրող», 1989, էջ 40


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Առյուծ հոդվածը նաև Վիքիպեդիայում: