Աստծու քարտուղարը, հայ գրող Պարույր Սևակի բանաստեղծությունների շարքերից։

Քաղվածքներ

խմբագրել
  • ...Բախտի ճամփեքը տարբեր են լինում,

Բախտն ամեն մեկին սիրում է տարբեր։
Նրանք ծնվել են, որ ապրեն հարբած,
Իսկ դու՝ որ քեզնով երբևէ հարբեն...

  • Բոլո՜րն այժմ կարդալ գիտեն,

Ուրեմըն փառք... կարդացածը հասկացողի՜ն...

  • Թեկուզ և ձեռքըդ գրչից էլ զրկեն,

Դու, միևնո՜ւյնն է, պիտի՛ որ երգես։
Թո՛ղ չտան ոչ մի լիազորություն,
Դու, մե՜կ է, սուտը պիտի՛ որ հերքես։

  • Ի՜նչ-որ ժամանակ,

Մեզանից առա՛ջ, մեզ անհա՛յտ մարդիկ
Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ.
Այս մեկը՝ անե՛լ,
Այն մեկը՝ չանե՛լ,
Այս՝ համարել ճի՛շտ,
Այն՝ մերժել-վանե՛լ,-
Սահմանել ինչ-որ հերթականություն,
Կոչել պատիվ ու... պարտականություն...

  • Հա՛յր Սուրբ, ես կուզեի կյանքի՜ս գնով

Ջնջել «զգույշ» բառը։
Մեծ մե՞ղք է սա։

  • Ծերանում ենք, Պարո՛ւյր Սեվակ,

Սակայն... խելքի չե՜նք գալիս...

Աղբյուրներ

խմբագրել
 
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝