Էդմոնդ Գեղամի Ավետյան (նոյեմբերի 10, 1929, Անդիժան (Ուզբեկստան)- դեկտեմբերի 18, 2001, Երևան), հայ փիլիսոփա և դասախոս։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ամոթը յուրատեսակ զայրույթ է` միայն ուղղված սեփական անձին[1]։
  • Իմաստուններին է միայն ներվում հիմարությունը[2]։
  • Ավելի լավ է լինել դժբախտ իմաստուն, քան բախտավոր տգետ[3]։
  • Քանի՜ մարդու է մահվան դուռը հասցրել «հանուն ողջության» դատարկած բաժակը[3]։
  • Ազնիվ մարդուն կարելի է ծախել, բայց գնել՝ երբեք[4]։
  • Գայլերը մի ժամանակ փորոտիք էին ուտում, իսկ հիմա դա պահում են շների համար որպես կաշառք[5]։
  • Դատավորը խոսող օրենքն է, իսկ օրենքը՝ համր դատավոր[6]։
  • Նրա ամենամեծ ընդունակությունը ոչ թե լողալ իմանալն է, այլ ջրի վրա մնալը[7]։
  • Դրախտում ամեն ինչ լավ է, միայն դժոխային ձանձրույթ է[7]։
  • Այն ճշմարտությունը, որը ոչինչ չի տալիս, մոլորություն է[8]։
  • Ըմբռնումը համերաշխության սկիզբն է[9]։
  • Հռոմը փրկած սագերին ևս եփեցին, կերան[10]։
  • Հիմարը բարի չի լինում, նա կարող է միայն բարեհամբույր լինել[10]։
  • Լրջության պակասից մարդ աշխատում է իրեն լուրջ պահել[11]։
  • Ամենամեծ ճշմարտությունները հայտնաբերվում են ամենամեծ մոլորությունների շրջանում[11]։
  • Ամեն ձախողության հետ կարելի է հաշտվել, բայց միայն ոչ ստրկության և ոչ մարդկային արժանապատվության ոտնահարման[12]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 55. ISBN 99930-2-276-4. 
  2. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 58. ISBN 99930-2-276-4. 
  3. 3,0 3,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 65. ISBN 99930-2-276-4. 
  4. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 66. ISBN 99930-2-276-4. 
  5. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 74. ISBN 99930-2-276-4. 
  6. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 82. ISBN 99930-2-276-4. 
  7. 7,0 7,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 88. ISBN 99930-2-276-4. 
  8. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 93. ISBN 99930-2-276-4. 
  9. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 95. ISBN 99930-2-276-4. 
  10. 10,0 10,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 97. ISBN 99930-2-276-4. 
  11. 11,0 11,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 98. ISBN 99930-2-276-4. 
  12. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 104. ISBN 99930-2-276-4. 
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էդմոնդ Ավետյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: