Արամեական առածներ
Այս առածների մեծ մասը Միշնայից կամ Թալմուդից են։
- איסטרא בלגניא קיש קיש קריא
- Արտասանություն՝ Իսթրա բալագինա, քիշ քիշ քարյա։
- Թարգմանություն՝ Դրամահատիրը դատարկ տակառի մեջ շատ է աղմկում։
- Միտք՝ Նա, որ շատ բան չգիտի, շատ է խոսում։
- על דאטפת אטפוך וסוף מטיפייך - יטופון
- Արտասանություն՝ Ալ դաթեֆթ աթֆուխ, վսոֆ մթիֆայխ իթուֆուն։
- Թարգմանություն՝ Որովհետև դու ուրիշներին խեղդել ես, դու խեղդվեցիր. և վերջում, նրանք որ քեզ խեղդեցին կխեղդվեն։
- Միտք՝ Աստված մեղքերի համար պատժում է, բայց մարդիկ չպիտի նրա օրենքի կատարումը իրենց ձեռքը վերցնեն։
- מאגרא רמא לבירא עמיקתא
- Արտասանություն՝ Մեիգարա ռամա լեբեյրա ամիքթա։
- Թարգմանություն՝ Բարձր կտուրից՝ խոր փոս։
- Միտք՝ Մեկն իր մեծությունը կորցրեց և մեծ դժվարության մեջ ընկավ։
- לפום צערא - אגרא
- Արտասանություն՝ Լեֆթում թսարա ագրա։
- Թարգմանություն՝ Պարգևը տանջանքի համեմատ է։
- Միտք՝ Աստված մարդուն իր տանջանքների համեմատ կպարգևատրի։