Արաքս Աբրահամյան
հայ նկարիչ
Արաքս Աբրահամյան (նոյեմբերի 7, 1959, Արևածագ, Լոռու մարզ - դեկտեմբերի 25, 1993), հայ նկարչուհի, բանաստեղծուհի։
Քաղվածքներ
խմբագրել- Արաքս, աշխարհը կիսատ-պռատ է, կիսատ թողեցիր քո Լոռու երգը, դու միշտ գալու ես։ Երանի նրանց, ովքեր քեզ դիմավերոլու են մեր մեծ տանը`Հայոց աշխարհում։ Ազնիվ, ազնիվ, ազնիվ արվեստագետ։ Դու սիրտ ու սեր ես։ Առանց քեզ, միշտ քեզ հետ[1]։
- Նստիր ու նկարիր մեր աշխարհի մարդկանց, մեր սարերը, մեր ձորերը, մեր օրերը, մեր սերերը։ Աշխարհին Լոռի նվիրիր։ Դու քո Լոռին ունես, զորանաս։ Ես հավատում եմ քո խղճին, տաղանդին, քո աստծոն[2]։
- Բոլոր աստղերը մի տեսակ ծաղկում են, Արաքս քույրիկ, երբ նկարում ես։ Համբուրում եմ քո աջը, այտը[2]։
- Դու նայել ես ազատ տարերքի հայելու մեջ։ Քոնն է ազատությունը[2]։
- Սիրելի Արաքս.
- Քեզ բարի երթ քո երազների, մտքերի և Հայոց մեր աշխարհի միջոցով. ոտքդ առաջ գցելու իրավունք դու ունես վստահ[2]։
- Հրանտ Մաթևոսյան
Ծանոթագրություններ
խմբագրել