Արմենուհի Մարտիրոսյան
հայ նկարիչ
Արմենուհի Ռուբիկի Մարտիրոսյան (1962, մայիսի 3, Երևան), հայ նկարիչ։
Քաղվածքներ
խմբագրել- Անկախ նյութից, ես գործում եմ։ Նկարչությունը պահի կանգ չէ, այլ դինամիկա, որի միջոցով ես անվերջ ճամփորդում եմ. ազատված երևույթի ակնթարթ։ Նկարելիս իմ խնդիրն է անսահմանությունը, որտեղ ժխտում ես մարդու ստեղծած օրենքները և մխրճվում Աստծո օրենքների մեջ։
- Հերոս են նրանք, ովքեր այս դժվար ժամանակներում չլքեցին իրենց հայրենիքը։ Հերոս են նրանք, ովքեր խարդախության և չարության մեջ մնացին ազնիվ։ Ի վերջո, նրանք են հերոս, ովքեր բարեգործություններ են անում՝ չուզենալով, որ մեկն իմանա իրենց անունը։ Ասում են՝ արագիլը մեկ ոտքի վրա է կանգնում, որ թեթև լինի աշխարհի հոգսը։ Մտածում եմ ինչ բան է հերոսը… Երբ մայրը որդուն ուղարկում է կռվելու՝ մա՞յրն է հերոս, թե՞ որդին։ Ասում են՝ հերոսի մայր և չեն ասում հերոս մայր։ Այսպես բոլոր հարցերում հերոսը շատ դեպքերում չի նկատվում, որովհետև չի գիտակցել իր հերոս լինելը։ Մարդկանց ենթագիտակցության մեջ առկա է այն կարծրատիպը, որ զոհվածների մեջ են հերոսները, մինչդեռ այս խարդախության պայմաններում ապրողներից շատերն են հերոսներ։ Այսօր շքանշաններն էլ կորցրել են իրենց դերն ու նշանակությունը։ Պարգևատրում են ում ցանկանում են, մինչդեռ իսկական հերոսներն անճանաչ են[1]։