Արջ (լատ.՝ Ursidae), գիշատիչների կարգի կաթնասուն։

Ժողովրդական բանահյուսության մեջ

խմբագրել
  • Արջին էլ են պարել սովորեցնում[1]։
  • Արջն իր քոթոթին շոյելիս ասում է ճերմակս, ոզնին իր ոզնուկին՝ փափլիկս[1]։
  • Արջն իր թաթը ծծում է, բայց դրանով փորը չի կշտանում[1]։
  • Արջից մազ պոկելն է օգուտ[1]։
  • Արջն արջին հյուր հրավիրեց ուրիշի այգին[1]։
  • Արջը հազար խաղ գիտե, հազարն էլ տանձի գլխին է[1]։
  • Արջին խաղողի այգու վրա պահակ կարգեցին։ Նա ոչ ոքի այգի չթողեց, բայց խաղող էլ չմնաց[1]։
  • Արջն անտառի վրա բարկացավ, անտառը չիմացավ[1]։
  • Արջն իր ձագին շատ սիրելուց սեղմել, խեղդել է[1]։
  • Արջի թաթը տանձին չհասավ, ասաց՝ թթու է[1]։
  • Արջից փախավ, գայլի ճանկն ընկավ[1]։

Գեղարվեստական գրականության մեջ

խմբագրել
  • Թուխ արջը և նրան ցեղակից կամչատկյան արջն ուտում են ձկան գլուխը, իսկ մարմինը դեն են գցում, իսկ սպիտակակուրծքները, ընդհակառակը, միսն ուտում, գլուխը թողնում են[2]։
Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, Տերյան 91, 140 էջ
  2. Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա, Ե., Դարակ, 2020: Թարգմանիչ` Հակոբ Սառիկյան:


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Արջեր հոդվածը նաև Վիքիպեդիայում:


 
Վիքիդարանի լոգոն
Ընթերցե՛ք արջ բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։