Արփինե Հովհաննիսյան
Արփինե Աշոտի Հովհաննիսյան (ծնվ. 4 դեկտեմբերի 1983թ., Երևան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, իրավաբան, ՀՀ Արդարադատության նախարար (2015-2017), 2017-2018 թվականներին` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Իրավաբանական գիտությունների թեկնածու,դոցենտ։
Քաղվածքներ
խմբագրել- Արդարադատություն Հայաստանում կա[1]։
- Հայաստանում քաղբանտարկյալներ պարզապես չկան։ Տեսանյութը չէ այն չափանիշը, որով ես կարող եմ անմիջապես եզրահանգում անել՝ քաղաքական բանտարկյալ է, թե ոչ[2]։
- Չկա որևէ մեկը, որը քաղաքական բանտարկյալ համարվելու չափանիշներին համապատասխանում է[1]։
- Քաղաքականության մեջ ազնվությունն ու անկեղծությունը չպետք է անտեսվեն[3]։
- Ընտրություններին մասնակցածների ցուցակը հրապարակելը ցանկալի չէ[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Արփինե Հովհաննիսյան․ Արդարադատություն Հայաստանում կա
- ↑ Արդարադատության նախարար. Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ չէ
- ↑ Արփինե Հովհաննիսյան. "Քաղաքականության մեջ ազնվությունն ու անկեղծությունը չպետք է անտեսվեն"
- ↑ Ընտրություններին մասնակցածների ցուցակը հրապարակելը ցանկալի չէ. Արփինե Հովհաննիսյան