Արքա Լիր
«Արքա Լիր» (անգլ.՝ King Lear), անգլիացի գրող Ուիլյամ Շեքսպիրի ողբերգությունը։ Առաջնախաղը կայացել է 1605 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1608 թվականին։ Հայերեն է թարգմանվել 1938 (թարգմանիչ՝ Հ․ Մասեհյան)[1], 1961, 1970 (երկուսն էլ՝ Խաչիկ Դաշտենց)[1], 2007 (Հ․ Խան-Մասեհյան) թվականներին[2]։
Քաղվածքներ
խմբագրել- Անսիրտ չեն նրանք, որոնք չեն գոռում, ում ներսն է դատարկ, նա է որոտում։
- Ճշմարտությունը մի պահապան շուն է, որին մտրակելով դուրս են քշում սենյակից, մինչդեռ տիկին շողոքորթությունը որսկան շան պես շնթռկում է կրակի կողքին, որ գարշահոտություն արձակի։
- Ոչնչից միայն ոչինչ դուրս կգայ։ - Լիր
- Թող նրա համար հպարտությունը,
- Որ նա կոչում է պարզախոսություն,
- Դառնալ ամուսին և՛ փա՛ռք, և՛ օժիտ։ - Լիր
- Լավ... Ժամանակը ի հայտ կբերի.
- Ինչ որ խորամանկ սիրտն է թաքցնում
- Իր ծալքերի տակ, ով ծածկում է իր
- Մոլությունները, ամոթը նրան
- Ծաղր ու ծանակ է վերջում դարձնում։ - Կորդելիա
- Խեղկատակ - Կարո՞ղ ես ասել, թէ ինչո՞ւ մարդու քիթը դեմքի մեջտեղն է դրված.... Նրա համար, որ աչքի մեկը քթի այս կողմը լինի, մյուսը՝ այն, որպեսզի եթե մարդ չկարողանա մի բանի հոտն առնել՝ գոնե կարողանա տեսնել այն։
- Բա՛խտ, բարի գիշեր, մեկ էլ ինձ ժպտա՛
- Եվ մի անգամ էլ շուռ տուր անիվդ։ - Քենտ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Մ․ Հակոբջանյան (2013). Հայ թարգմանական գրականություն. հատոր Ա. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջեր 379-380.
- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 270.
Արտաքին հղումներ
խմբագրել