Բաբկեն Փափազյան (փետրվարի 28, 1915 — հունվարի 26, 1990), հայ բժիշկ, ՀՅ Դաշնակցության առաջնորդներից, ՀՅԴ բյուրոյի անդամ, հռետոր, ինչպես նաև «Ազդակ Շաբաթօրեակ» և «Դրօշակ» հրատարակությունների խմբագիր։

Քաղվածքներ խմբագրել

  • Ահա, կհայտարարեմ հանուն Հայ յեղափոխական դաշնակցութեան և հանուն Հայ յեղափոխական դաշնակցութեան կպահանջեմ երիտասարդ սերունդներեն, որ կատարվի՛ այս խոստումը. եթե մեր սերունդը չը կրցավ հավաքել Հայաստանի սահմաններեն հեռու թաղված ընտիրներուն ոսկորները և տանիլ, թաղել իրենց հարազատ հողին մեջ, նոր սերունդը պետք է խոսք տա՛ կատարել այդ պարտականությունը և դեռ պիտի խո՛սք տա, որ եթե ինք չհաջողի կատարել այդ պարտականությունը, իր զավակներո՜ւն պիտի փոխանցե՝ պահանջելով որ իրենց զավակներո՜ւն փոխանցեն, մինչև որ ոչ մեկ հայու ոսկոր, որ զոհաբերվեցավ Հայաստանի ազատագրական պայքարին համար, Հայաստանի հողեն դո՛ւրս չմնա։
Հայ նահատակների և Եղեռնի զոհերի մասին