Բոլիդ
Բոլիդ (հուն.՝ βολίδος — թռչող նետ), 4m-ից ոչ փոքր պայծառության ասուպներ (ավելի պայծառ են, քան Վեներա մոլորակը), ունեն տեսանելի անկյունային չափեր։ Միջազգային աստղագիտական միությունը չունի ոչ մի պաշտոնական սահմանում «բոլիդ» հասկացության։
Քաղվածքներ
խմբագրել- Երկնքով մի ահագին օդերևույթ անցավ՝ երկար պոչով: Մի ակնթարթում աստեղաձիգը (болид), հազարավոր կայծեր դարձած, վայր ընկավ հեռո՜ւ՝ սարերի հետևում: Լույսը հանգավ: Կարծես մոգական գավազանի մի շարժումով ֆոսֆորացող մթում լույս արձակող միջատները չքացան: Անցավ մեկ, երկու, երեք րոպե, և հանկարծ թփերի մեջ մի լույս փայլատակեց, նրանից հետո երկրորդը, տասներորդը, և դարձյալ կես րոպեից հետո օդը կրկին լցվեց հազարավոր կայծերով[1]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա, Ե., Դարակ, 2020, էջ 83: Թարգմանիչ` Հակոբ Սառիկյան: