Գաբրիել Խոսե Գարսիա Մարկես (իսպ.՝ Gabriel José García Márquez, մարտի 6, 1927 — ապրիլի 17, 2014, Մեխիկո [1]), կոլումբիացի վիպասան և լրագրող։ Գրականության Նոբելյան մրցանակակիրը 1982 թվականին։ Իսպանախոս աշխարհում հայտնի է Գաբո անվամբ։

Գաբրիել Գարսիա Մարկեսը (1984)

Քաղվածքներ

խմբագրել
  • Մարդը հողին կապված չէ, եթե այնտեղ չի հանգչում նրա հանգուցյալը[2]։
  • Սիրահարվելու հուզմունքը դադար չէր գտնում բացի մահճակալում։
Հարյուր տարվա մենություն
  • Հաշտության մեկ րոպեն ավելի արժե քան մի կյանք ընկերությունը։
Ուրսուլայից, Հարյուր տարվա մենություն
  • Անհատը չի մահանում երբ պետք է, այլ երբ կարող է։
Գնդապետ Աուրելիանո Բուենդիա, Հարյուր տարվա մենություն
  • Լավագույն բարեկամը նա է, ով հենց հիմա մեռավ։
Գնդապետ Աուրելիանո Բուենդիա, Հարյուր տարվա մենություն
  • Ժամանակը նույնպես իր շարժման ընթացքում արգելքների է զարնվում ու վթարվում է։
Հարյուր տարվա մենություն
  • Անցյալը կեղծիք է, հիշողության համար վերադարձի ճամփա չկա և յուրաքանչյուր անցած գարուն կորած է, իսկ ամենախենթ ու ամուր սերը վաղանցիկ երևույթ է։
Հարյուր տարվա մենություն
  • Այդքան ջանք մի գործադրիր, ամեն լավ բան տեղի է ունենում անսպասելի...

Տես նաև

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  1. «Габриэль Гарсиа Маркес скончался в Мексике», ՌԻԱ Նովոստի, 17.04.2014. ՅուԱրԷլը դիտվել է՝ 2015-12-18.
  2. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 84. ISBN 99930-2-263-2. 


 
Վիքիպեդիա