Գեորգի Վիցին
խորհրդային և ռուս դերասան
Գեորգի Միխայլովիչ Վիցին (ռուս.՝ Георгий Михайлович Вицин, ապրիլի 23, 1917 — հոկտեմբերի 23, 2001), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասան, կատակերգու։ Առավել հայտնի է իր կերտած Ցանցառ բեմական կերպարով՝ ժողովրդի լեզվով Չաղ-Ցանցառ-Նիկուլին եռյակից։
Քաղվածքներ
խմբագրել- Այժմ շատ դերասաններ աղքատ են, և ոչ միայն դերասանները։ Շատ ցավալի է տեսնել, թե ինչպես Արբատի մեր տատիկները, խնամքով լցակարած վերարկուների փեշերը քշտած, ստիպված քչփորում են աղբարկղերը[1]։
- Ես հիանալի հիշում եմ, թե ինչ է եղել, և վստահ գիտեմ, թե ինչ կլինի (Մահվանից առաջ վերջին խոսքերը։)[1]։
- Ինչքան շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան շատ եմ սիրում շներին[2]։
- Եթե փառքը մոտենում է՝ թաքնվի՛ր[2]։
- Երբեք ոչինչ մի խնդրիր, և քեզ չեն կպչի[2]։
Վիցինի մասին
խմբագրել- Ես հավաքել եմ «Շինել»-ի մասին բոլոր նյութերը։ Դա ամենավառ տպավորություններից էր (Վիցինի խաղը), շատ լուրջ աշխատանք։ Դա գրող խաղացող դերասան չէր, այլ մարդ։ Փոքր էպիզոդը ներկայացնում էր բոլորովին այլ դերասանի, բոլորովին այլ Վիցինի։
- —Ալեքսեյ Բատալով[3]
- Փոքրիկ Գոշան հիվանդոտ տղա էր, սովորում էր անտառային դպրոցում։ Նա սիրում էր հետևել, բայց բոլորովին չէր սիրում, երբ հետևում էին իրեն։ Նրա գաղտնի երազանքն էր եղբոր հետ գնել սղոց և ծառ սղոցել։ Մի անգամ նա ճշմարիտ ուղուց շեղվեց և դերասան դարձավ։
- —Վոլոդյա Ցուկերման[3]
- Նա չուներ թշնամիներ, բայց ընկերներ էլ չուներ։ Նա տարօրինակություններ ուներ, և ծերության ժամանակ դարձավ քաղաքային խելագար։
- —Գեորգի Բախտարով[3]
- Նա պետք չեկավ ժամանակին։ Նա ինքը մերժեց։ Վիցինին իր փիլիսոփայությամբ, իր համեստությամբ, մարդկային բարոյականության հիմքերը և հոգին պաշտելու կարողությամբ պետք չէր այսպիսի ժամանակը։
- —Լեոնիդ Կուրավլյով