Գինի (լատ.՝ vinum), ոգելից խմիչք, որը ստացվում է խաղողի կամ մրգապտղային հյութի ամբողջական կամ մասնակի խմորման միջոցով։

Քաղվածքներ

խմբագրել
  • Ի՞նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին[1]։
Հովհաննես Թումանյան
  • Գինին ինչպե՞ս է կարող գլուխս շրջել անվի պես.
Այն ջուրն է որ անդադար, շարժման մեջ կա դիվաբար,
Գնա ու տես աղորին, ջո՞ւրն է շարժում, թե գինին[2]։
Ռափայել Պատկանյան
  • Աշնան գինին, գարնան` ջուրը։
Հայկական ժողովրդական ասացվածք
  • Մի փորձիր քո վիշտը խեղդել գինու մեջ, նա լողալ գիտի։
  • Վաղն ի՞նչ կտա, բայց ո՞վ գիտե և ճշմարիտն ո՞վ կասի,
Գինի տուր ինձ, ուրախանանք այս լուսնի տակ, իմ լուսին[3]։
Օմար Խայամ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հովհաննես Թումանյան, Թմկաբերդի առումը
  2. Ռափայել Պատկանյան, Գինի և ջուր, 1878
  3. Օմար Խայամ, Քառյակներ


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գինի հոդվածը նաև Վիքիպեդիայում: