Գուստավ Հինդման Միլլեր
ամերիկացի գործարար
Գուստավ Հինդման Միլլեր (անգլ.՝ Gustavus Hindman Miller, 1857 — 1929), ամերիկացի հայտնի գրող, հոգեբան, ֆինանսիստ։ Առավել հայտնի է իր կողմից գրված երազահանով, որը համարվում է աշխարհի ամենաճանաչված երազահաններից մեկը։ Այն որպես գիրք առաջին անգամ հրապարակվել է Նյու Յորքում՝ «Whats in a Dream; A Scientific and Practical Interpretation of Dreams» վերնագրով։ Հետագայում մի քանի անգամ վերահրատարակվել է և այժմ կոչվում է «Միլլերի երազահան — Ձեր երազների 10.000 մեկնաբանություններ»։
Քաղվածքներ «Միլլերի երազահան — Ձեր երազների 10.000 մեկնաբանություններ» գրքից
խմբագրել- Քրիստոսի ծնողները հենց երազում են զգուշացվել Իռոդի, նոր ծնված բոլոր երեխաների վերացման, դաժան հրամանի մասին, և այդ ժամանակ Աստվածային մանուկի հետ փախել են Եգիպտոս։
- Մարգարեները, այսինքն նրանք, ովքեր միշտ գտնվում էին տիեզերական գիտելիքների աղբյուրի կողքին, առավել հաճախ հենվում էին երազների վրա, քան այլ տեսակի երևույթների վրա։
- Պլուտարքոսը հայտնում է, որ Օգոստոսին հիվանդության ժամանակ, ընկերը համոզել է լքել վրանը, քանի որ երազ էր տեսել, որը շուտով իրականություն դարձավ։ Մի քանի ժամ հետո վրանը թշնամիների կողմից գրավվեց, իսկ տեղաշորը պատառոտվեց թշնամական թրերով։
- Եթե կինը երազում տեսնում է շատ գեղեցիկ տղամարդու, ապա կստանա հայտնիություն (ճանաչելիություն), որը իրեն դուր կգա։
- Երիտասարդ կնոջ համար սխտորը նշան է, որ նա հաշվարկով կամուսնանա։
- Շոկոլադե կոնֆետներ տեսնելը նշան է բիզնեսում հարմար գործընկերի հայտնությանը։
Աղբյուրներ
խմբագրել- СОННИК МИЛЛЕРА - 10 000 ТОЛКОВАНИЙ ВАШИХ СНОВИДЕНИЙ։ Sunhome.ru։ Վերստացված է՝ Նոյեմբերի 27, 2015 թ.։