Գրիգոր Տաթևացի
Գրիգոր Տաթևացի (1346 — 1409), աստվածաբան, փիլիսոփա, ուսուցիչ, Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետ։
Քաղվածքներ
խմբագրել- Անգործությունը բոլոր չարիքների ու մեղսագործությունների մայրն է[1]։
- Հիմարներն ավելի շատ են, քան իմաստունները, որովհետև հիմարների մեջ իմաստուններ չեն լինում, իսկ իմաստունների մեջ հիմարներ՝ ինչքան ուզեք[2]։
- Հայելին արտացոլում է ամեն ինչ, սակայն ոչ մի պատկեր իր մեջ չի խառնում, այնպես և միտքը արտացոլելով իրականությունն իր բազմազան կողմերով, ոչինչ չի խառնում[3]։
- Բժշկություն իմացողը բժիշկ է, արդարություն իմացողը միշտ չէ, որ արդար է[4]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 27. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 122. ISBN 99930-2-276-4.
- ↑ Հանրագիտակ օրացույց, Հայկական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն, 1990
- ↑ Հասարակագիտություն, 9-րդ դասարանի դասագիրք, 2014, Գ. Ղազինյան, Ա. Վաղարշյան, Եր. Տիգրան Մեծ, 176 էջ, ISBN 978-99941-0-604-2