Գևորգ Չաուշ
Գևորգ Չաուշ (Գևորգ Չավուշ, Գևորգ Արոյի Ղազարյան) (1870 կամ 1871 — 1907), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ, ՀՅԴ անդամ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։
Քաղվածքներ
խմբագրել- Հուլիսի 17-ին Տալվորիկի մեջ տեղի ունեցավ մեծ կռիվ։ Ինձ հետ էին Արմենակը, Արամը, Պողոսը և Հովհաննեսը։ Կանոնավոր զենք չունեինք, մեկ հատ մարտին իմ ձեռքին կար, մյուսները չախմախլի էին։Այնտեղ մենք կորցրեցինք հինգ ընկերներ և մի կին, իսկ քրդերից սպանվեցին 30 հոգի։ Տեղացի խեղճ հայերը բավականին վնասվեցին, որովհետև քրդերը թալանեցին։ Մենք էլ անպաշտպան մնացինք. ոչ մի տեղից օգնություն չկար։ Մուրադն էլ ուշացավ։ Մինչև աշուն մնացինք այդ անորոշ վիճակում։ Արմենակը ևս թողեց մեզ ու գնաց Խնուս...[1]
- Եղսո, իմ ընկերների նվիրած ատրճանակն ամենաթանկ նվերն է։ Հայդուկի զենքը խիզախ ոգի է սիրում։ Այդ սուրբ զենքով խփիր թշնամուն, խփի'ր, որտեղ էլ որ լինի։ Իսկ եթե ստեղծվի վիճակ, երբ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես, ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել...[2]