Դավիդ բեն Գուրիոն

Իսրայելի առաջին նախագահ
(Վերահղված է Դավիդ Բեն-Գուրիոնից)

Դավիդ բեն Գուրիոն (եբրայերեն՝ דָּוִד בֶּן-גּוּרִיּוֹן, հոկտեմբերի 16, 1886, Պլոնսկ, Լեհաստան – դեկտեմբերի 1, 1973, Թել Ավիվ, Իսրայել), Իսրայելի պետության հիմնադիր և Իսրայելի առաջին վարչապետը։

:Ben Gurion 1959

Քաղվածքներ

խմբագրել
  • Մեզնից շատերի համար հակասեմիտ զգացումը մեր սիոնիզմին նվիրվածության հետ ոչ մի առնչություն չուներ։ Ես անձնապես երբեք չեմ տառապել հակասեմիտական հալածանքից. Պլոնսկը զարմանալիորեն ազատ էր դրանից... Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ Պլոնսկը ամենաշատ համամասնությամբ հրեաներ ուղարկեց Իսրայել, քան Լեհաստանի որևէ այլ քաղաք։ Մենք գաղթեցինք, ոչ թե բացասականից փախչելու պատճառով, այլ դրական նպատակով՝ վերակառուցելու մեր հայրենիքը... Կյանքը Պլոնսկում բավականին խաղաղ էր։ Այնտեղ երեք մեծ համայնքներ կային։ Ռուսներ, հրեաներ և լեհեր... Հրեաների և լեհերի թիվը քաղաքում մոտավորապես հավասար էր՝ հինգհազարական։ Հրեաները, սակայն կենտրոնացած խմբով զբաղեցնում էին կոմպակտ տարածք քաղաքի ներսում, մինչդեռ լեհերը ավելի ցրված էին, ապրում էին արվարձաններում, գյուղացիության ստվերում։ Հետևաբար, եթե հրեա տղաների խումբը հանդիպում էր լեհ տղաների խմբավորման հետ, նույնիսկ եթե թվով նրանք շատ էին, միևնույն է մեր հաղթելու պոտենցիալն ավելի մեծ էր, քան նրանցը։ Ավելի շուտ նրանք էին վախենում մեզնից, քան մենք նրանցից։ Ընդհանուր առմամբ հարաբերությունները բարեկամական էին, բայց հեռավորության վրա[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Memoirs : David Ben-Gurion (1970), p. 36.
 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Դավիդ բեն Գուրիոն հոդվածը նաև Վիքիպեդիայում: