«Դարակեսի պարգևները», Պարույր Սևակի բանաստեղծությունների շարքերից։

Քաղվածքներ

խմբագրել
  • Եվ ամենքս ենք հիմա կիսով մենակ,
Եվ ամենքս ենք հիմա կիսով տխուր....
  • Միամի՜տ եմ դառնում նորից,
Հավատում եմ արդարությա՛ն,
Ու թվում է, թե ես պիտի իմ... բնական մահով մեռնեմ...
  • -Մ՛ի վախեցեք վատթարից,
Նա է լավի օժանդակը թաքնըված...
  • -Երբ աստվածներն են խռովում իրարից՝
Մարդիկ իրար հասկանալ են սկսում...
  • Հարյուր տարին մեկ են ծնվում մեծություններն այս աշխարհի,
Բայց ամեն օր հարյուր մեծ է գալիս աշխարհ.
Ծնվում են մեծ, բայց չեն թողնում, որ դառնան մեծ։
  • Հաշվեցե՛ք նաև, մի վերջի՜ն անգամ,
Թե այդ ի՞նչ ձևով,
Ի՞նչ մեքենայի օգնությամբ բարի
Դեռ կարելի է մարդուն մա՛րդ պահել
Եվ կամ նո՛ր միայն մարդուն դարձնել Մա՜րդ...

Աղբյուրներ

խմբագրել