Դեյլ Քարնեգի
Դեյլ Բրեքենրիջ Քարնեգի (անգլ.՝ Dale Breckenridge Carnegie, նոյեմբերի 24, 1888 — նոյեմբերի 1, 1955), ամերիկացի դասախոս և գրող։
Քաղվածքներ
խմբագրել- Դուք կարող եք 2 ամսվա ընթացքում ավելի շատ բարեկամներ նվաճել՝ ուրիշներով հետաքրքրվելով, քան 2 տարվա ընթացքում՝ ջանալով հետաքրքրել ուրիշներին սեփական անձով։
- Դեպի մարդու սիրտ տանող ամենաստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում։
- Ներշնչեք ձեր զրուցակցին իր նշանակալիության գիտակցությունը և արեք այդ անկեղծորեն։
- Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում։ Խուսափեք վեճերից, ինչպես կաշխատեք փրկվել երկրաշարժից կամ բոժոժավոր օձի հետ հանդիպումից։
- Խոսքային մենամարտում ցանկացած մարդու, անկախ նրա մտավոր զարգացումից, գրեթե անհնար է ստիպել փոխել իր կարծիքը։
- Թյուրիմացությանը կարելի է վերջ տալ ոչ թե վիճաբանությամբ, այլ միայն տակտով, դիվանագիտությամբ, բարյացկամությամբ և զրուցակցի տեսակետը հասկանալու կարեկցական զգացմամբ։
- Վիճում հաղթելու միակ միջոցը նրանից խուսափելն է։
- Մարդկանց պետք է սովորեցնել այնպես, ասես նրանց չեք սովորեցնում։ Եվ անծանոթ բաները պետք է մատուցել մոռացվածների նման։
- Հարգանքով վերաբերվեք ձեր զրուցակցի կարծիքին։ Երբեք մարդուն մի ասեք, որ նա իրավացի չէ։
- Կարեկցանքով վերաբերվեք ուրիշների մտքերին և ցանկություններին։
- Կոչ արեք ավելի ազնիվ մղումների։
- Որպեսզի հոգով ուժեղ և համարձակ մարդկանց հակեք ձեր տեսակետին, մարտահրավեր նետեք նրանց, դիպեք զգայուն թելերին։
- Զրույցը սկսեք զրուցակցի արժանիքները գովելուց և անկեղծորեն գնահատելուց։
- Նախ խոսեք սեփական սխալների մասին, իսկ հետո արդեն քննադատեք զրուցակցին։
- Ուրիշների սխալները ցույց տվեք ոչ թե ուղղակի այլ անուղղակի ձևով։
- Զրուցակցին հարցեր տվեք նրան ինչ որ բան հրամայելու փոխարեն։
- Մարդկանց համար բարի համբավ ստեղծեք, որը նրանք կջանան արդարացնել։
- Հասեք այն բանին, որ մարդիկ ուրախությամբ անեն այն, ինչ դուք եք առաջարկում։
- Պետք չէ քննադատել և կշտամբել։ Եղեք սիրալիր։
- Ելույթ ունենալու կարողությունը հռչակավոր դառնալու ամենակարճ ուղին է։ Այն մարդուն պահում է ուշադրության կենտրոնում և մի գլուխ բարձրացնում է ամբոխից։ Իսկ նրան, ով կարողանում է լավ խոսել, սովորաբար վերագրում են այնպիսի արտասովոր հատկություններ, որոնցով իրականում նա օժտված չէ։
Աղբյուրներ
խմբագրել- Դեյլ Քարնեգի, «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա»