Դղյակը
Ֆրանց Կաֆկայի 1922 թվականի վեպ
«Դղյակը» (գերմ.՝ Das Schloss), հրեական ծագմամբ գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի վեպը, որը լույս է տեսել 1926 թվականին։ Վեպը հայերեն է թարգմանվել 1992 թվականին։ Թարգմանիչ՝ Ս․ Մկրտչյան[1]։
Քաղվածքներ
խմբագրել- Եթե ուժ ունես իրերին անդադար, առանց աչքերդ փակելու նայել, շատ բան կտեսնես, բայց եթե մի անգամ տեղի տաս և աչքերդ փակես, ամեն ինչ իսկույն կծածկվի մթության քողով։
- Այս բառերը Կաֆկան գրել է բնօրինակում, գիրքը տպելուց սա չեն ներառել։
- Միախառնված շնչառության ու սիրտերի համատեղ բաբախման ժամեր, որի ընթացքում Կ-ն շարունակ այն զգացումն ուներ, թե մոլորվել է կամ այնպիսի օտար տեղ ընկել, ուր մարդ կարող է խեղդվել օտարությունից, ոչինչ չի կարող անել, քան առաջ գնալ, ավելի խճճվել։
- Անտեղյակ մարդն ավելի շատ է համարձակվում, այդ պատճառով ես հաճույքով համաձայնում եմ պահպանել իմ անտեղյակությունը և ուզում եմ դրա տխուր հետևանքները կրել այնքան, ինչքան կբավականացնեն ուժերս։
- Նրա հետ՝ ում մարդ մոռանում է, կարող է նորից ծանոթանալ…
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 223.
Աղբյուրներ
խմբագրել- Ֆրանց Կաֆկա «Դղյակը»։ grqamol.am (դեկտեմբերի 27, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 22, 2015 թ․։