Դմիտրի Եմեց
ռուս գրող
Դմիտրի Ալեքսանդրովիչ Եմեց (մարտի 27, 1974, Մոսկվա, ԽՍՀՄ), ֆանտաստիկ ժանրի ռուս գրող։
Քաղվածքներ
խմբագրել- Երբ սկսես բացատրել այն, ինչին հավատում ես, կկորցնես այն։ Քոնը միայն այն է, ինչի մասին լռում ես։
- Մենք անմնացորդ մխրճվածք ենք այն ամենի մեջ, ինչը սիրում ենք։
- Մենք ինչ նկատի ունենք, երբ ասում ենք` «չեմ կարող»։ Ոչ, ես հասկանում եմ` ինչ է նշանակում «չեմ կարող», բայց իրականում ինչ ենք հասկանում արտահայտությամբ` «վախենո՞ւմ եմ», «չե՞մ ուզում», «չե՞մ հավատում»։
- Եթե ուզում ես քեզ չհավատան, միայն ու միայն մեկ լավագույն մեթոդ կա` ասա ճշմարտությունը։
- Այն, ինչ վատ է, լավ է ասել միանգամից։ Եվ ավելի լավ է մեղքը քեզ վրա վերցնել։ Մարդկանց ավելի հաճախ զայրացնում է ոչ թե արարքը, այլ արդարացման փորձերը։
- Վախը ավելի շատ է սպանում, քան պայքարը։
- Մեղավորներ փնտրելը սթրեսային իրավիճակից հոգեբանական բեռնաթափման ամենատարածված եղանական է։
- Ինչքան շատ ես մտածում, այնքան պակասում է քաջությունդ։
- Որքան նողկալի է Հուդան. որովհետև դավաճան էր։ Բայց չէ որ հավանաբար եղել են նաև դահիճներ, որոնք մարդկանց մաշկազերծ են արել. և նրանք բոլորը մոռացվել են։
- Կանայք բաժանվում են երկու խմբի. առաջինները հսկողության կարիք ունեն, իսկ երկրորդները ամեն գնով փորձում են ապացուցել, որ հսկողության կարիք չունեն։