Երկրորդ աշխարհամարտ
Երկրորդ համաշխարհային պատերազմ կամ Երկրորդ աշխարհամարտ, պատերազմ երկու համաշխարհային ռազմաքաղաքական կոալիցիաների միջև, մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտությունը։ Ռազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքներում և չորս օվկիանոսներում։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք։ Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ։
Քաղվածք
խմբագրել- Ես այժմ Արևելք եմ ուղարկում իմ «մահվան ջոկատները», որոնց հրամայված է առանց խղճահարության ու ներողամտության սպանել լեհ ցեղին պատկանող և լեհերեն խոսող բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Միայն այս ճանապարհով մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է... Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին[1]...
- Ֆրանսիան տանուլ է տվել ճակատամարտը, բայց ոչ պատերազմն ամբողջությամբ։
- Եթե մի մարդ անցել է պատերազմի միջով, տեսել է արյուն, ապա նրան երբեք չի կարելի նշանակել նախագահ, քանզի նա կանցնի դիակների վրայով։
- Այստեղ ձեզ հետ խոսելու եմ բացարձակապես անկեղծ… Միմյանց հետ մենք կխոսենք բացեիբաց, ինչը երբեք չենք անի հրապարակային… Նկատի ունեմ հրեաների արտաքսումը, հրեաների ոչնչացումը… Այստեղ ներկա գտնվողներից քչերը գիտեն, թե ինչ է դիակների կույտը, հարյուր, հիսուն, հազար դիակների կույտը… Դիմանալ այդ ամեն ինչին և պահպանել պարկեշտություն… Սա մեր կյանքի մի պատմություն է, որը երբեք չի գրվել և չի էլ գրվի։
- Հայնրիխ Հիմլերի ճառից. Պոզան, 1943 թ. հոկտեմբերի 4
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Երկրորդ Համաշխարհային պատերազմն ինչպես որ է
- ↑ Հիտլերը «Ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանության մասին»։
- ↑ Մոլչանով, 147—149; (Շառդ դը Գոլի ձայնագրությունից (ֆրանսերեն)
- ↑ Մոլչանով, 147—149։ (Շառդ դը Գոլի ձայնագրությունից (ֆրանսերեն)