Զարուհի Բաթոյան
հայ հասարակական գործիչ
Զարուհի Վալերիանի Բաթոյան (սեպտեմբերի 29, 1979, Երևան), հայ հասարակական գործիչ։ Երևանի ավագանու անդամ (2017)։
Քաղվածքներ
խմբագրել- Ականջօղերս դնեմ, գնամ քնելու…
- Տոներն անցան,
- հյուրերը գնացին։
- Տարվա սկզբին ամենադժվարը ամսաթվերը ճիշտ գրելն է։
- Հետո ոչինչ, կուղղվի ամեն ինչ[1]։
- Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
- Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
- սրճարանում պատահաբար ինձ չես գտնի։
- Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
- ինձ մոռանալն այնքան հեշտ է[1]։
- Ես սիրում եմ նրան,
- ով չի հավատում իմ տխրությանը
- և չի սիրում բանաստեղծություններս[1]։
- Երբ այլևս չլինեմ
- քեզ ոչ ոք չի պատմի այդ մասին.
- դու բոլորից թաքուն ես սիրում ինձ…[2]
- Հեշտ է ապրելը,
- երբ մեկը քեզ հիշում է,
- երբ հիշում է քեզ մեկը…
- Բա որ մոռանա՞…[2]
Ծանոթագրություններ
խմբագրել