Էդիթ Պիաֆ
ֆրանսիացի երգչուհի
Էդիթ Պիաֆ (ֆր.՝ Édith Piaf, իսկական անունը՝ Էդիթ Ջովաննա Գասսիոն, դեկտեմբերի 19, 1915, Փարիզ, Ֆրանսիա – հոկտեմբերի 10, 1963, Գրաս), ֆրանսիացի երգչուհի, երգերի հեղինակ, կաբարեների կատարող, դերասանուհի, հայտնի է որպես Ֆրանսիայի ազգային և միջազգային տաղանդավոր երգչուհի։
Քաղվածքներ
խմբագրել- Ես երգում եմ ոչ թե բոլորի համար, ես երգում եմ յուրաքանչյուրի համար[1]։
- Ես մեկ երեկոյի ընթացքում հինգ հարյուր անգամ սիրուց մեռնում եմ[1]։
- Եթե տղամարդը գեղեցիկ ձեռքեր ունի, չի կարող նրա ներքինը այլանդակ լինել[1]։
- Ես միշտ ընկերներին տարբերել եմ մտերիմներից։ Ընկերների հետ հաճելի է զրուցել, մտերիմներից ես ոչինչ չեմ թաքցնում[1]։
- Նույնիսկ հեռախոսագիրքը կարելի է այնպես երգել, որ ամբողջ դահլիճը հեկեկա[1]։