Էդմոնդ Ավետյան
Էդմոնդ Գեղամի Ավետյան (նոյեմբերի 10, 1929, Անդիժան (Ուզբեկստան)- դեկտեմբերի 18, 2001, Երևան), հայ փիլիսոփա և դասախոս։
Քաղվածքներ
խմբագրել- Ամոթը յուրատեսակ զայրույթ է` միայն ուղղված սեփական անձին[1]։
- Իմաստուններին է միայն ներվում հիմարությունը[2]։
- Ավելի լավ է լինել դժբախտ իմաստուն, քան բախտավոր տգետ[3]։
- Քանի՜ մարդու է մահվան դուռը հասցրել «հանուն ողջության» դատարկած բաժակը[3]։
- Ազնիվ մարդուն կարելի է ծախել, բայց գնել՝ երբեք[4]։
- Գայլերը մի ժամանակ փորոտիք էին ուտում, իսկ հիմա դա պահում են շների համար որպես կաշառք[5]։
- Դատավորը խոսող օրենքն է, իսկ օրենքը՝ համր դատավոր[6]։
- Նրա ամենամեծ ընդունակությունը ոչ թե լողալ իմանալն է, այլ ջրի վրա մնալը[7]։
- Դրախտում ամեն ինչ լավ է, միայն դժոխային ձանձրույթ է[7]։
- Այն ճշմարտությունը, որը ոչինչ չի տալիս, մոլորություն է[8]։
- Ըմբռնումը համերաշխության սկիզբն է[9]։
- Հռոմը փրկած սագերին ևս եփեցին, կերան[10]։
- Հիմարը բարի չի լինում, նա կարող է միայն բարեհամբույր լինել[10]։
- Լրջության պակասից մարդ աշխատում է իրեն լուրջ պահել[11]։
- Ամենամեծ ճշմարտությունները հայտնաբերվում են ամենամեծ մոլորությունների շրջանում[11]։
- Ամեն ձախողության հետ կարելի է հաշտվել, բայց միայն ոչ ստրկության և ոչ մարդկային արժանապատվության ոտնահարման[12]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 55. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 58. ISBN 99930-2-276-4.
- ↑ 3,0 3,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 65. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 66. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 74. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 82. ISBN 99930-2-276-4.
- ↑ 7,0 7,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 88. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 93. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 95. ISBN 99930-2-276-4.
- ↑ 10,0 10,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 97. ISBN 99930-2-276-4.
- ↑ 11,0 11,1 Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 98. ISBN 99930-2-276-4.
- ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 104. ISBN 99930-2-276-4.