Էլդա Գրին
հայ հոգեբան, գրող
Էլդա Աշոտի Գրին (մարտի 10, 1928, Թիֆլիս - հոկտեմբերի 27, 2016, Երևան), հայ արձակագրուհի, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Քաղվածքներ
խմբագրել- Ծաղիկն աճում է, ծաղկում, թառամում։ Ծաղիկները մարդկանց ուրախություն կամ տխրություն են բերում[1]։
- Մարդը պետք է ստեղծագործի անակնկալ կռահումով, անհրաժեշտությունից, նա պետք է դա չնկատի, որովհետև այդպիսին է նրա իսկական էությունը[1]։
- Ամեն ինչ ակնթարթ է, ամեն նչ կանցնի, ինչ որ անցնում է՝ դառնում է թանկ[1]։
- Մարդ միշտ դժվարանում է դժբախտ լուր հաղորդել, եթե նույնիսկ ինքը ոչ մի մեղք չունի[1]։
- Քչերն են կարողանում լսել։ Շատերն աշխատում են միայն խոսել կամ ապացուցել իրենցը... և հետո սիրում են ականջ դնել[1]։
- Մանրուքից, մի փուչ բանից մարդը ողբերգական վիճակներ է ստեղծում իր համար[1]։