Էպիկտետոս (50-138), հին հույն փիլիսոփա, ստոիցիզմի ներկայացուցիչ։ Մեզ են հասել «Էպիկտետոսի դատողությունները» և այլ երկեր։ Էպիկտետոսի ուսմունքը բաժանվում է ֆիզիկայի, տրամաբանության և բարոյագիտության[1]։

Էպիկտետոս

Քաղվածքներ

խմբագրել
  • Ինչ պետք չէ անել, դա մի՛ արա նույնիսկ մտքումդ։
  • Ոչ թե խղճալի է այն մարդը, որ զրկվել է իր դրամից, տնից, կայքից. այդ բոլորը չեն պատկանում մարդուն։ Այլ խղճալի է այն, երբ մարդը կորցնում է իր իսկական սեփականությունը` մարդկային արժանապատվությունը։
  • Կարճատև, բայց ազնիվ կյանքը միշտ գերադասի՛ր երկարատև, բայց ամոթալի կյանքից։
  • Դժբախտության մեջ է ճանաչվում բարեկամը և մերկացվում թշնամին։
  • Հոր խստությունը հոյակապ դեղ է. նրանում ավելի շատ քաղցր կա, քան դառը։
  • Տիրապետի'ր կրքերին, այլապես կրքերը կտիրապետեն քեզ։
  • Բոլոր արարումներից ամենագեղեցիկը հիանալի դաստիարակություն ստացած մարդն է։

Աղբյուրներ

խմբագրել
  • Վ. Լ. Վորոնցով, Բանականության սիմֆոնիա, Երևան, 1981։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Փիլիսոփայական բառարան, Երևան, 1975։


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Էպիկտետոս հոդվածը նաև Վիքիպեդիայում: