Թայիս
«Թայիս», Անատոլ Ֆրանսի վեպը, որ տպագրվել է 1890 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Ոչ մի բան ինքնին գովելի, ամոթալի, արդարացի կամ անարդարացի, հաճելի, տաժանելի, լավ կամ վատ չէ։ Միայն մարդկանց կարծիքն է երևույթներին այդ հատկությունները տալիս, ինչպես աղն է համ տալիս ուտելիքներին։
- Դա նույնիսկ անտարակուսելի կլիներ, եթե աշխարհում ընդհանրապես որևէ բան անտարակուսելի լիներ։
- Գործել կամ ձեռնպահ մնալ զուր բան է։ Ապրել, թե մեռնել միևնույն բանն է։
- Ես հիրավի հրաժարվել եմ ամեն տեսակի ունայն բաներից, որոնք սովորաբար հուզում են մարդկանց։
- Դա նույնիսկ անտարակուսելի կլիներ, եթե աշխարհում ընդհանրապես որևէ բան անտարակուսելի լիներ։
- Թող ոչ մի բան չշեղի քեզ հոգուդ մասին հոգալուց։
- Դու ննջում ես քո տգիտության մեջ, ինչպես հոգնած շունը` ցեխում։
- Հավասարապես անմտություն է պարսավել ինչպես շներին, այնպես էլ փիլիսոփաներին։ Մենք չգիտենք, թե ինչ են շները, և ինչ` մենք։ Մենք ոչինչ էլ չգիտենք։
- Մարդիկ տառապում են, որովհետև զրկված են այն բանից, ինչը բարիք է թվում իրենց կամ էլ տիրացած լինելով դրան, վախենում են զրկվել, կամ էլ հանդուրժում են մի բան, որը չարիք են կարծում...
- Արդարև գեղեցկությունն ամենազոր բանն է աշխարհում։
- Եվ այդքան սիրված լինելով, սիրում էր միայն իրեն։
- Սերը համակում է միայն հոգով աղքատներին։ Հենց սերն է մարդու թուլության վկան։
- Առաքինության փիլիսոփայությունը տակավին մեռած է այս աշխարհում։
- Անշուշտ ժամանակը ամենևին էլ ռեալ չէ։ Այն պարզապես մեր մտքի պատրանքն է։ Ուրեմն, եթե գոյություն չունի, ապա ինչպես կարող է մահ բերել ինձ...Իսկ դա նշանակում է, որ հավիտյան պիտի ապրեմ։ Ոչ, բայց դրանից եզրակացնում եմ, որ մահս այնուամենայնիվ գոյություն ունի և միշտ էլ եղել է նույնչափ, որքան լինելու է։ Ես տակավին չեմ զգում այն, սակայն գոյություն ունի և չպետք է վախենամ նրանից, որովհետև անմտություն է վախենալ մի բանի գալուց, որն արդեն եկել է։ Այն գոյություն ունի ինչպես վերջին էջը մի գրքի, որը կարդում եմ, բայց դեռ չեմ ավարտել։
- Աշխարհը լի է սարսափներով ու տառապանքներով, և ով եմ ես, որ գանգատվեմ ու տրտնջամ։
- Երբ խռովք է համակում մեզ, նմանվում ենք հարբած մարդու և օրորվում ենք այս ու այն կողմ, պատրաստ ամեն քայլափոխի խայտառակորեն տապալվել։
- Իր գիտելիքները բազմապատկողը իր վշտերն է բազմապատկում։
- Մահն ինքնին այնքան էլ սարսափելի չէ, կյանքը որքա՜ն ավելի սարսափելի է լինում։
Աղբյուրներ
խմբագրել- Անատոլ Ֆրանս, «Թայիս» – grqamol.am