Թմկաբերդի առումը
Հովհաննես Թումանյանի պոեմ
«Թմկաբերդի առումը», Հովհաննես Թումանյանի պոեմներից, որ գրվել է 1902 թվականին։
Քաղվածքներ
խմբագրել- Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
- Մեր ծնընդյան փուչ օրից,
- Հերթով գալիս, անց ենք կենում
- Էս անցավոր աշխարհից։
- Անց են կենում սեր ու խընդում,
- Գեղեցկություն, գանձ ու գահ,
- Մահը մերն է, մենք մահինը,
- Մարդու գործն է միշտ անմահ։
- Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
- Որ խոսվում է դարեդար,
- Երնե՜կ նըրան, որ իր գործով
- Կապրի անվերջ, անդադար։
- Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
- Անե՜ծք նըրա չար գործքին,
- Որդիդ լինի, թե հերն ու մեր,
- Թե մուրազով սիրած կին։
- Ես լավության խոսքն եմ ասում,
- Որ ժըպտում է մեր սըրտին.
։Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
- Լավ արարքը, լավ մարդին[1]։
- Գըլխովը շա՜տ ամպեր կանցնեն,
- Սարը միշտ կա անսասան[2]։
- Էն տեսակ կին,
- Ես իմ հոգին,
- Թե աշուղն էլ ունենար,
- Առանց զենքի,
- Առանց զորքի
- Շահերի դեմ կըգնար։
- Սիրո հընոց,
- Կրակ ու բոց՝
- Էնպես աչքեր թե ժըպտան,
- Մարդու համար
- Օրվա պես վառ
- Գիշերները լույս կըտան։
- Վարդի թերթեր՝
- Էնպես շուրթեր
- Թե հաղթություն քեզ մաղթեն,
- Էլ քեզ ո՛չ Շահ,
- Ո՛չ ահ ու մահ,
- Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն[3]։
- Էսպես է ասել հընուց էդ մասին
- Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․
- Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,
- Թե չըլինին
- Կինն ու գինին[4]։
- Ուր ահեղ կըռվով չի մտնիլ արքան,
- Ղոնաղ է աշուղն իրեն սազի հետ.
- Եվ ահա մի օր ծեր, թափառական
- Մի աղքատ աշուղ մըտավ Թըմկաբերդ[5]։
- Աշխարհում հաստատ չըկա ոչ մի բան,
- Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին,
- Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,
- Ոչ սիրած կնկա տըված բաժակին...[6]
- Ամենքս էսպես հյուր ենք կյանքում
- Մեր ծնընդյան փուչ օրից,
- Հերթով գալիս անց ենք կենում
- Էս անցավոր աշխարհից։
- Անց ենք կենում... միայն անմահ
- Գործն է խոսվում լավ ու վատ.
- Ա՜խ, երանի՝ ո՛վ մարդ կըգա
- Ու մարդ կերթա անարատ[7]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 287-288։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 289։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 289-290։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 290։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 291։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 296։
- ↑ Հովհաննես Թումանյան, Ընտիր երկեր երկու հատորով, հ. 1, Երևան, 1985, էջ 298։