Ժա Ժա Գաբոր ((անգլ.` Zsa Zsa Gabor, իրական անունը` Շարի Գաբոր (հունգար.` Gábor Sári), 6 փետրվարի, 1917, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա – 18 դեկտեմբերի, 2016, Լոս Անջելես, ԱՄՆ), հունգարական ծագմամբ ամերիկացի դերասանուհի։

Ժա Ժա Գաբոր (1959)

Քաղվածքներ

խմբագրել
  • Կինը պետք է այնքան խելոք լինի, որ դուր գա հիմար տղամարդկանց, և այնքան հիմար, որ դուր գա խելոքներին[1]։
  • Տղամարդիկ կանանց խորությունը գնահատում են միայն նրանց դեկոլտեով[1]։
  • Սեքսը լավ բան է մոտավորապես երկու տարի, այնուհետև անհրաժեշտ է սիրահարվել[1]։
  • Տղամարդիկ սիրում են աչքերով, կանայք՝ ականջներով[1]։
  • Ամուսնությունը կարճ հանգստություն է սիրավեպերի միջև[1]։
  • Ես ոչինչ չգիտեմ սեքսի մասին, որովհետև մշտապես եղել եմ ամուսնացած[1]։
  • Ամերիկացին զբաղվում է գործերով, իսկ ազատ ժամանակ՝ կանանցով, իտալացին զբաղվում է կանանցով, իսկ ազատ ժամանակ՝ գործերով[1]։
  • Տղամարդիկ նման են խարույկների, նրանց չի կարելի թողնել առանց հսկողության[1]։
  • Մեղրամիսն ավարտվում է այն ժամանակ, երբ տղամարդու տնային կոշիկները շունն է բերում, իսկ կինն սկսում է փնթփնթալ[1]։
  • Ես նրանց վրա երբեք չեմ զայրացել այն աստիճան, որ վերադարձնեմ ադամանդները[2]։

Աղբյուրներ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Իմաստության ոսկե հանրագիտարան, մտահղացել, թարգմանել և կազմել է Ա․ Ավագյանը, Երևան, Հայագիտակ, 2017, էջ 418-419։
  2. «Hollywood legend Zsa Zsa Gabor dies at 99», BBC, 19.12.2016