Ժելիմիր Ժիլնիկ (սերբ.՝ Желимир Жилник, սերբախորվաթ․՝ Želimir Žilnik, սեպտեմբերի 8, 1942), հարավսլավացի, սերբ կինոռեժիսոր։

Վարպետության դաս Ժելիմիր Ժիլնիկի հետ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ժամանակ

Քաղվածքներ խմբագրել

  • Մեր՝ ռեժիսորների համար ֆիլմ դիտելը նույնն է, ինչ նկարիչների համար պատկերասրահ գնալը, վարպետների գործերը նայելը, կամ գրողի համար այլ գրողների գրքերը կարդալը[1]։
  • Դուք ապրում եք ավելի հետաքրքիր ու խրթին պատմական շրջանում, դուք և՛ ավելի շատ հնարավորություն, և՛ ազատություն ունեք, հաղորդակցության նոր գործիքներ, ձեր ինքնաարտահայտման հնարավորությունը տասնապատիկ ավելի մեծ է, մինչդեռ մենք ընդամենը 35 մմ-ի վրա էինք նկարում, շատ թանկ էր ամեն ինչ, մոնտաժի գործիքները ծանր, մոնտաժի սեղանի քաշը 600 կգ էր, դաշնամուրի չափ էր այն։ Այսօր յուրաքանչյուրդ կարող եք այդ պրոցեսը շատ հեշտ անցնել համակարգչի միջոցով։ Ձեր դեպքում նկարելը, մոնտաժելը մի տասն անգամ ավելի հեշտ է և էժան, քան մեր ժամանակներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել


 
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ժելիմիր Ժիլնիկ հոդվածը նաև Վիքիպեդիայում: