Ժենշեն
բույսերի ցեղ
Կյանքի արմատ, ժենշեն, ջնսան, ջանսան (չինարեն՝ կյանքի արմատ, բառացի՝ մարդ-արմատ) (լատ.՝ Panax), արալիազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։
Քաղվածքներ
խմբագրել- Ժենշե՜ն: Ահա թե ի՜նչ է:
- Աշխարհում չկա մի այլ բույս, որի մասին այսքան առասպելներ ու ավանդություններ ստեղծված լինեն: Գրականությա՞ն, թե՞ չինացիների պատմածների ազդեցության տակ՝ չգիտեմ, սակայն առավել հարգանք զգացի այդ արալիական բույսերի անբարետես ներկայացուցչի նկատմամբ: Ես չոքեցի, որ ավելի մոտիկից դիտեմ այն: Ծերունին սա յուրովի բացատրեց. կարծեց, թե աղոթում եմ: Այդ վայրկյանից ես այն բոլորովին իմ օգտին տրամադրեցի[1]:
- Այստեղ խոտեր շատ կային: Դրանցից որն էր ժենշենը՝ ես չգիտեի: Դերսուն ինձ ցույց տվեց: Ես տեսա ոչ մեծ խոտի նման մի բույս՝ մոտ 25 սմ մեծությամբ, չորս տերևով: Յուրաքանչյուր թերթը հինգ թերթիկից էր բաղկացած, որոնցից միջինն ավելի երկար էր, երկուսն ավելի կարճ, իսկ եզրի երկուսը՝ ամենից կարճ: Ժենշենն արդեն ծաղկաթափ էր եղել, և երևում էին պտուղները: Դրանք փոքրիկ կլոր ափիկներ էին, որոնք այնպես էին դասավորված, ինչպես հովանոցածաղկինը: Տուփիկները դեռ չէին բացվել ու սերմեր չէին փռել: Դերսուն բույսի շուրջը մաքրեց խոտերից, հետո բոլոր պտուղները հավաքեց ու փալասում փաթաթեց: Դրանից հետո խնդրեց ինձ բույսը վերևից բռնել ձեռքով, իսկ ինքն սկսեց արմատը քանդել: Քանդում էր շատ զգույշ: Ամբողջ ուշադրությունը նրա վրա էր, որ արմատաբլթակները չպատռվեն: Հետո մոտեցրեց ջրին ու զգուշությամբ լվաց հողը:
- Ես նրան օգնում էի, ինչպես կարող էի: Կամաց–կամաց հողը թափվեց, և մի քանի րոպեից կարելի էր արմատը տեսնել: 31/2 մատնաչափ երկարություն ուներ՝ երկու ծայրերով, ուրեմն արու էր:[1]: