Ինդոնեզական առածներ և ասացվածքներ
Վիքիմեդիայի նախագծի ցանկ
Ինդոնեզական առածներ և ասացվածքներ
- Ագռավին վարդաջրով էլ լվանաս, չի սպիտակի։
- Ադամանդն աղբանոցում էլ կփայլ։
- Ամեն գորտ իր ճահիճն է գովում։
- Ամեն սկիզբ իր վերջն ունի։
- Անցածը ետ չես դարձնի։
- Աջ ականջից մտավ, ձախից դուրս եկավ։
- Աջ ձեռքը ձախին չի հավատում։
- Առանց աքաղաղի կանչի էլ լույսը կբացվի։
- Առանց կրակի ծուխ չկա։
- Ասեղը որ անցավ, թելն էլ կանցնի։
- Բարությանը բարությամբ են պատասխանում։
- Բերնիցդ դուրս թռած խոսքը ետ չես դարձնի։
- Գլուխը թաքցրել, պոչը դուրս է թողել։
- Գողին ընկեր դառնաս, գող կդառնաս։
- Գոմեշի պոզերն իրեն չեն խանգարում։
- Գործերը մի վերշոկ են, շաղակրատանքը՝ մի սաժեն։
- Գորտի մտքով անցավ կով դառնալ։
- Գորտից օձ չի ծնվի։
- Դանակը մարմինն է վիրավորում, լեզուն՝ սիրտը։
- Դանակի հետ խաղացողը ձեռքը կկտրի։
- Դաստիարակության մասին դաստիարակվածը կարող է խոսել։
- Դատարկ տակառը բարձր ձայն կհանի։
- Եղջերվին ոսկե շղթայով էլ կապես, կաշխատի փախչել։
- Եղջերուն դեռ անտառում է, պղինձն արդեն կրակին են դրել։
- Երբ գրպանդ դատարկ է, մոտիկ ընկերդ էլ հեռավոր է դառնում։
- Երբ ներքևի տերևն ընկնում է, վերևինը թող չծիծաղի, իր հերթն էլ կգա։
- Երբ փորը կուշտ է, սիրտն էլ ուրախ է։
- Զուգվել չգիտե, հայելուն է մեղադրում։
- Թմբուկը կլռեցնես, մարդկանց չես լռեցնի։
- Թող աղը լինի հանքում, ձուկը՝ ծովում, տապակի մեջ հրար կհանդիպեն։
- Թռչունը թևերով է ուժեղ։
- Ինչքան մարդ, այնքան ցանկություն։
- Լավ է խելոքի հետ թշնամի լինել, քան հիմարի հետ՝ բարեկամ։
- Լեզվի վրա մի բան է, սրտում՝ ուրիշ։
- Լեզուն ոսկոր չունի։
- Ծովի խորությունը կչափվի, սրտի խորությունը չի չափվի։
- Ծառն իր պտղով է ճանաչվում։
- Կաթի հետ մտածը հոգու հետ դուրս կգա։
- Կգա՝ չի ավելանա, կգնա՝ չի պակասի։
- Կոկորդիլոսը լեշից չի հրաժարվի։ Կով չառած գոմ չեն շինի։
- Կրիան հազար ձու է ածռւմ՝ մարդ չի իմանում, հավը մեկն է ածում, բոլորն իմանում են։
- Կուշտ մարդու համար համով ճաշն էլ անհամ է։
- Համառությամբ ամենաբարձր լեռն էլ կբարձրանաս։
- Համեստ է, ինչպես բրնձի հասկ, ինչքան լցվում, այնքան խոնարհվում է։
- Հայելին մեղավոր չէ, որ դեմքդ ծուռ է։
- Հարվածին հարվածով են պատասխանում, խոսքին՝ խոսքով։
- Ճարպիկ սկյուռն էլ ծառից կարող է ընկնել։
- Ճահիճն առանց գորտի ճահիճ չի կոչվի։
- Ճերմակին բաց թողեց, սևին էլ չբռնեց։
- Մահը մշտական անպատվությունից լավ է։
- Մեկ անգամ ստեցիր, էլ քեզ չեն հավատա։
- Մեռնել չի ուզում, ապրել էլ չի կարողանում։
- Մի նավը երկու նավապետ չի ունենա։
- Մի հոտած ձուկը զամբյուղի բոլոր ձկներին կհոտեցեի։
- Մուկը որոշեց կատվի թաթը կծել։
- Մուկն ընկավ բրնձի ամբարի մեջ։
- Նա ինքն իր վզին լուծ դրեց։
- Շան հաչոցից սարը չի փլվի։
- Շատ ման կգաս՝ շատ կտեսնես, շատ կապրհս՝ շատ կիմանաս։
- Շրթունքներին՝ մեղր, լեզվին՝ լեղի։
- Ոչ օձ է, ոչ ձուկ։
- Ով իր ուժերի վրա վստահ է, քարից էլ հաց կհանի։
- Ով ձեռքերով վերցնել չի կարող, աչքերով է ուտում։
- Ով ձուկ է ուզում ուտել, ջուր պիտի մանի։
- Որտեղ արծիվ չկա, ծղրիդն էլ արծվի տեղ կանցնի։
- Որտեղ՝ շաքար, այնտեղ՝ մրջյուն։
- Պարել չի իմանում, հատակին է մեղադրում՝ թե հարթ չէ։
- Պարզ ակից պղտոր ջուր չի հոսի։
- Ջրի հետ խաղաս՝ կթրջվես, կրակի հետ խաղաս՝ կայրվես։
- Սայթաքեց՝ նոր ոտքերի տակ նայեց։
- Սապատավորը չի ուղղվի։
- Սպասում է, մինչն փլավը բերանը դնեն։
- Վերքը լավանում է, սպին մնում։
- Տաքդեղ ուտողի բերանը կմրմռա։
- Տաքդեղը փոքր է, բայց այրող է։
- Տունն այրեց, որ մկներին փախցնի։
- Ում ձեռքերն ու ոտքերը բանում են, միշտ կուշտ կփնի։
- Ուրիշի հւսմար հոր փորողը ինքը մեջը կընկնի։
- Փիղը հղոր է, բայց էլի ծնկի է իջնում։
- Փոքր ձուկը միշտ էլ մեծի համար կերակուր է։
- Քարն ինչքան էլ բարձր գցես, գետին է ընկնելու։
- Քիչ ես տալիս՝ շատ է ուզում, շատ ես տալիս՝ ամբողջն է ուզում։
- Քո արշինով քո տանը չափիր։
- Օձից վախեցածը, մողեսից էլ կվախենա։
Աղբյուրներ
խմբագրել- Արևելքի ժողովուրդների առածներ և ասացվածքներ, Երևան, 1969։