Իտո Հիրոբումի
Ճապոնական սամուրայ, առաջին վարչապետ
Իտո Հիրոբումի (ճապ.՝ 伊藤博文, 1841—1909), ճապոնացի քաղաքական գործիչ, Ճապոնիայի առաջին (նաև 5-րդ, 7-րդ և 10-րդ) վարչապետը, Կորեայի առաջին գեներալ-ռեզիդենտը, Գաղտնի խորհուրդի առաջին (նաև 3-րդ, 8-րդ և 10-րդ) նախագահ, Ճապոնիայի Սահմանադրության նախագծի հեղինակ։
Քաղվածքներ
խմբագրել- [Յոսիդա Սյոինի մասին]․․․ նա մեզ աստվածային ոգեշնչությամբ ազգայնականություն էր սովորեցնում, միապետին նվիրվածություն և բուսիդոյի վարվելակերպ։ Մեր ղեկավարներից շատերը, ով իրեն նվիրել է գահին ծառայելուն՝ Մացուսիտայի[1] դպրոցի սաներ են։
- Արևմուտքի քաղաքական կարգերը, սովորույթները, կրթությունը, բժկությունը և ռազմական արտադրությունը գերազանցում են Արևելքինին։ Այդ պատճառով մեր պարտքն է ճապոնական հողի վրա տեղափոխել արևմտյան քաղաքակրթությունը, ձգտել առաջընթացին, օր ու գիշեր ճգնել և աշխատել, որ մեր ժողովուրդը շուտ հավասարվի այդ տարածքներին[2]։
- Մեր պետական դրոշի կարմիր շրջանը զմռսե կնիք չէ, որը կնքում է մեր կայսրությունը, դա խորհրդանիշ է, որն ազդարարում է եկրի մուտքը քաղաքակիրթ ազգերի միջազգային հանրություն, դա հորզոնից վեր բարձրացող առավոտյան արևի սկավառակի բարեկիրթ խորհրդանիշն է[3]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Յոսիդա Սյոինի այլ անունն է։
- ↑ Совастеев В. Хиробуми Ито в интерьере японской истории, Япония сегодня. — М., 2003. (ռուս.)
- ↑ Мещеряков А. Н. Император Мэйдзи и его Япония. — М.: Наталис, 2006. — Т. 252. — 735 с. — ISBN 5-8062-0221-6 (ռուս.)