Իրիկվան ձայներ, Միսաք Մեծարենցի բանաստեղծությունների ժողովածուներից, լույս է տեսել 1974 թվականին։

Քաղվածքներ

խմբագրել
  • Պարզ, լուսածածան, հրաշալի գիշեր,
հոսե սրտիս մեջ դյութանքիդ ալիք.
ճերմակ երազիդ ցայտքերեն մեղրիկ
պուտ-պուտ կաթեցու'ր հոգվույս սիրաջեր։
  • Սենյակս է լեզուն հուշքերովն աղի
երեկի հովին վայրագ տարփանքին.
ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին
վախը գրգանքին անոր կատաղի։
  • Ես կը փնտրեմ,
ըսպասումեն հոգիս համակ պարտասած
ու տենչանքով մշտահած.
ես կը փնտրեմ,
հորիզոնին վրա նըսեմ,
լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած։
  • Ջուրը ցայտքեն ծաղիկ - ծաղիկ կը կաթե,
վճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
Նվագն անոր կը հեծեծե հեշտական։
  • Պիտի ըմպեմ բոցն արևին, ճառագայթի եմ ծարավի.
պիտի ծըծեմ բույրն առտվան` հոգվույս համար, որ հիվանդ է.
հոգվույս համար, որ կերազեր գգվոտ ու մեղմ շունչն հարավի,
պիտի ըմպեմ բոցն արևին, ճառագայթի եմ ծարավի։
  • Մութը կիջնե հոգվույս, ուր վաղուց գիշեր է արդեն.
ըսպասումի ցայգ, ուր դեռ չշողաց լոյսն երազին.
հազիվ քիչ մը բույր ծըծած մոռացումին ես վարդեն,
նորեն քեզի կը դառնամ, ակն արևիս ոսկեծին։
  • Ահ, այս ցայգուն
պիտի անցնիմ դարձյալ Վախիս ճամփաներեն
ալ հափրացած, ուշակորույս,
գիշերներու ըմպած գինին խավարածոր,
պիտի անցնիմ ես այս գիշեր
երկյուղիս սեպ ճամփաներեն,
իմ գանգիս տակ
հույսի ոսկի բոցին անուրջն առկայծելեն[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Միսաք Մեծարենց, Իրիկվան ձայներ, Երևան, 1974։