Ֆրանսուա դը Լարոշֆուկո

(Վերահղված է Լարոշֆուկոից)

Ֆրանսուա դը Լարոշֆուկո (ֆրանսերեն՝ François de La Rochefoucauld, սեպտեմբերի 15, 1613 — մարտի 17, 1680), ասացվածքների և հուշերի ֆրանսիացի հեղինակ։

Ֆրանսուա դը Լարոշֆուկոն

Քաղվածքներ

խմբագրել
  • Բարձր առաքինությունների ամենաճիշտ հատկանիշը նախանձ չունենալն է[1]։
  • Խաբված լինելու ամենաճիշտ միջոցը իրեն ուրիշներից ավելի խորամանկ համարելն է[2]։
  • Մենք սրտանց գովում ենք միայն նրանց, ովքեր հիանում են մեզանով[3]։
  • Ծերանալիս խելքի թերությունները ավելի նկատելի են դառնում, ինչպես և արտաքին պակասութունները[4]։
  • Ամենահամարձակ և ամենախելացի մարդիկ նրանք են, ովքեր ամեն մի հարմար պատրվակով խուսափում են մահվան մասին մտածելուց[5]։

Անաղբյուր քաղվածքներ

խմբագրել
  • Եթե ինքներս ամենևին թերություններ չունենայինք, այդպիսի հաճույքով չէինք նկատի դրանք ուրիշների մոտ...
  • Մարդիկ սիրահարվում են միայն նրա համար, որ լսել են սիրո մասին խոսակցություններ։
  • Նույնչափ դժվար է հաճոյանալ և՛ նրան, ով շատ ուժգին սիրում է, և՛ նրան, ով արդեն ամենևին չի սիրում։
  • Խելացի մարդը հավանաբար դժվարին կացության մեջ կհայտնվեր, եթե շրջապատված չլիներ հիմարներով։
  • Խղճահարություն կամ հիացմունք առաջացնելու ցանկություն. ահա թե ինչն է հաճախ կազմում մեր անկեղծության հիմքը։
  • Մենք ամեն ինչից վախենում ենք, ինչպես հարիր է մահկանացուներին, և մենք ամեն ինչ կամենում ենք, կարծես օժտված ենք անմահությամբ։
  • Մեր զղջումը ոչ այնքան ափսոսանք է մեր գործած չարիքի համար, որքան վախ չարիքից, որ կարող են պատճառել մեզ՝ ի պատասխան։
  • Մենք ավելի շատ փորձում ենք երջանիկ թվալ, քան լինել այդպիսին։
  • Կանանց մեծամասնությունը տրվում է ոչ թե այն պատճառով, որ հզոր է նրանց կիրքը, այլ որ մեծ է նրանց թուլությունը։ Ահա թե ինչու են հաճախ հաջողության հասնում նախաձեռնող տղամարդիկ, ովքեր ամենագրավիչը չեն։
  • Ծերուկներն այդքան սիրում են լավ խորհուրդներ տալ, որովհետև արդեն չեն կարող վատ օրինակ ծառայել։
  • Եթե ցանկանում եք թշնամիներ ունենալ, գերազանցեք ձեր ընկերներին։ Իսկ եթե ցանկանում եք ընկերներ ունենալ, թույլ տվեք, որ ընկերները ձեզ գերազանցեն։
  • Մեծ խելք է անհրաժեշտ ունենալ ի վիճակի լինելու չցուցադրել մտավոր գերազանցությամբ։
  • Ամեն մարդ չէ, որ ճանաչելով իր խելքի խորությունը, ճանաչում է սրտի խորությունը։
  • Մեր մտքում ծուլությունն ավելի շատ է, քան մարմնում։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 82. ISBN 99941-807-0-3. 
  2. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 85. ISBN 99941-807-0-3. 
  3. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 87. ISBN 99941-807-0-3. 
  4. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 92. ISBN 99941-807-0-3. 
  5. Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 93. ISBN 99941-807-0-3. 
 
Վիքիպեդիա