Լարի Սանգեր
(Վերահղված է Լարրի Սէնգերից)
Լարրի Սանգեր (անգլ.՝ Larry Sanger, լրիվ անվանումը՝ Լորենս Մարկ Սանգեր (անգլ.՝ Lawrence Mark Sanger), հուլիսի 16, 1968, Բելվյու, Վաշինգտոն, ԱՄՆ), Վիքիպեդիայի համահիմնադիրներից մեկը, փիլիսոփայության դոկտոր։
Քաղվածքներ
խմբագրել- Նախքան Վիքիպեդիա դառնալը այն Վիքի Նուպեդիա էր։ Ստեղծելով առաջին էջերը, տնային էջերը և նման այլ բաներ (ինչի վրա ես ծախսեցի մոտ մեկ շաբաթ), ես սկսեցի քիչ-քիչ հրավիրել մարդկանց՝ մուտք գործելու այնտեղ և կատարելու իրենց ներդրումը։ Երբ դրա մասին իմացավ Նուպեդիայի խորհրդատվական խորհուրդը, նրանք մտածեցին, որ այդ գաղափարը ուղղակի ծիծաղելի է։ Նրանք չէին ցանկանում «Վիքի» անվանումով ոչ մի բանի հետ գործ ունենալ[1]։
- Կար մեկ տղա՝ 24 անվանումով, ես կասկածում էի, որ նա բառի բուն իմաստով խելագար էր[1]։
- Ամեն ինչ, կարծես թե զավթել են մարդիկ, որոնց ես կբնութագրեի որպես տրոլներ։ Հոգեբուժարանը սկսել են կառավարել պացիենտները[1]։
- Ես գտնում եմ, ոչ Վիքիպեդիան այդպես էլ չի լուծել ինքնակազմակերպման հարցը, որը չէր բերի ամբոխի իշխմանը։ Մյուս կողմից դա ամբոխ չէ։ Այն բարձր կազմակերպված է, կառուցքավորված է, և կան բազմաթիվ կանոններ, այնպես որ այն թվում է լրիվ հակադրության մեջ (ամբոխին), ճի՞շտ է...դրա համար, հնարավոր է, կան մարդիկ, ովքեր կանոնները կիրառում են ընտրողաբար...[1]։
- Ես այլևս չեմ ցանկանում մասնակցել Վիքիպեդիայի հանդեպ հարձակումներին[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել